Իսկ դուք փոքր ժամանակ խաղաքարտերով «տուն» շարե՞լ եք: Երբ շարելուց ամեն մի քարտը մեկի վրա եք դրել զգույշ, խնամքով և նույնիսկ շունչը պահած, որ հանկարծ չքանդվի, որ հնարավոր լինի էլ ավելի բարձրանալ, հնարավոր լինի հաջորդ հարկն էլ շարել...Զգույշ, միայն չփլվես, խնդրում եմ...Իսկ վեր բարձրանալու համար պետք էր համբերություն, զգուշություն, հավատ ու կամք... Իսկ կյանքո՞ւմ: Կյանքում այդ տունը կառուցել եք՞: Քարը քարին դրել ե՞ք զգույշ, համբերատար, չփլվելու հույսը սրտում: Երազանքներով, հույսով, ապագայի պլաններով կառուցված այդ տունը խաղաքարտերի տնից շատ քիչ է տարբերվում:
10.11.2012
08.11.2012
Բռնիր ձեռքս...
Автор:
Anulik
на
08:33
Ասում են մարդու կյանքը պատկերված է ձեռքի ափի մեջ ամեն մի գիծը իր յուրահատուկ նշանակությունն ունի, ամեն մի գիծ իր պատմությունն ունի, իր ներկան ու իր անցյալը: Այ այս մեկը, նայիր, ասում են դա երազանքի գիծն է, տես ինչ երկար է`ամբողջ ափով մեկ ձգվում է, որովհետև երազանքներս շա՜տ են, անթիվ ու անհամար...Այս մեկը կյանքիս որոշումների գիծն է, այն այնքան էլ ուղիղ չէ, տես, այստեղ փոխել է ուղությունը, երևի տատանվել եմ, որոշել եմ ու հետ եմ կանգնել որոշումիցս...
02.10.2012
Երբ մոռանում են «սիրել»...
Автор:
Anulik
на
11:03
Սկզբում... նա չի հավատում այն ամենին, ինչը արդեն ակնհայտ է: Շարունակում է ցույց տալ, որ ոչինչ էլ չի եղել, որ ամեն ինչ նույնն է: Նա չի հասկանում, ինչն է պատճառը, որ առավոտները չեն սկսվում ժպիտով ու համբույրներով: Ինչո՞ւ նա էլ առաջվա պես չի նայում իր աչքերի մեջ ու ասում «կարոտել էի...»: Նայում է իրեն, բայց ասես պատ է տեսնում, դատարկ ու սառը...
Հետո... նա փորձում է արդարացումներ գտնել, գուցե՞ տրամադրություն չունի: Կյանք է, պատահում է: Եվ համբերատար սպասում է գիշերվան, որ գրկի նրան ու հանգչի նրա գրկում...բայց նա առաջին անգամ կյանքում տուն է գալիս լուսադեմին...Չի բողոքում, միշտ ձգտել է չբողոքել, բացատրություն գտնել նրա արարքներին, հասկանալ անհասկանալին, ներել աններելին: Եվ այդպես օրեր շարունակ, սպասում, հուսահատություն, անքուն գիշերներ, որ հանկարծ բաց չթողնի իր համար այդքան հարազատ մարդու գալը...Եվ նրան տեսնելուն պես աշխարհը նրան էին տալիս, ուրախանում էր փոքրիկ երեխայի պես ու ...ներում...չէ որ ինքը: Երևի նա էլ է հոգնել իր անուղղելի բարությունից, անտանելի անմեղությունից...
13.09.2012
Կգա մի օր, երբ...
Автор:
Anulik
на
09:23
Կգա մի օր, երբ մեր քաղաքներն այնքան լուսավորված կլինեն, որ մենք չենք կարողանա երկնքում աստղեր նկատել...կնայենք վերև, երկար կնայենք, բայց անգամ ամենամեծ աստղերը չենք տեսնի, արհեստական լույսերից ու համակարգչի էկրանից կուրացած մեր աչքերը այլևս աստղեր չեն տեսնում, չեն տեսնում կյանքի իսկական գեղեցկությունը...
Կգա մի օր, երբ մենք էլ գրքեր չենք կարդա, որովհետև մենք նախընտրում ենք Ֆեյսբուքում ստատուս գրել ու քոմենթ կարդալ...այդ ժամանակ երևի կփակվեն բոլոր տպագրատները...բայց իհարկե չեն դադարի ծառահատումները, որովհետև մենք վայրենացել ենք ու չենք կարող առանց ավերելու, առանց վերացնելու, առանց վնաս տալու...Իհարկե կմնան մարդիկ, ովքեր դեռ կշարունակեն կարդալ, բայց նրանց էլ կծաղրեն, մատնացույց կանեն, այս ո՞ր դարն է, գիրք կարդալ, հա-հա-հա, հետամնացներ...
17.08.2012
«Դժվար ապրուստի» Մերիի «մահը» և զոմբիացած հայ հասարակությունը
Автор:
Anulik
на
02:08
21-րդ դարում, երբ կյանքը հագեցած է կոմունիկացիայի ամենատարբեր միջոցներով, երբ հարկավոր է հեռախոսի վրա ընդամենը մի քանի թիվ հավաքել, և այն մարդը, ում մենք կարոտում ենք, մեզ հետ կլինի, երբ ինտեռնետը և օրեցօր ավելացող սոցիալական ցանցերը «սպանել են» հեռավորություն և տարածություն հասկացությունները, երբ թերթերը քամու արագությամբ մեզ են հասցնում ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, երբ ոչ մի վայրկյան չի լռում հեռուստացույցը, երբ փողոցները լի են մարդկանցով, երբ օտար լեզուներ սովորելը իրենից այլևս ոչ մի դժվարություն չի ներկայացնում, թվում է, թե ստեղծված են բոլոր պայմանները, որ մարդիկ համախմբվեն, ապրեն իրար հոգսերով, հոգ տանեն իրենց մերձավորների մասին, ուշադիր լինեն իրենց շուրջը կատարվող իրադարձություններին, տեղեկացված լինեն, ակտիվ, ուշադիր...բայց արի ու տես, որ մարդկանց համակել է 21-րդ դարի ամենամեծ չարիքը` անտարբերություն, անպատասխանատվություն...
10.08.2012
Կայքերի մատուցած ինֆորմացիան ընդդեմ ընթերցողների ճաշակի
Автор:
Anulik
на
10:01
Վերջերս բավական հաճախ է արծարծվում կայքերում մատուցվող ինֆորմացիայի և դրան ընթերցողների բացասական վերաբերմունքի հարցը: Ընթերցողները բողոքում են անորակ ու ոչինչ չասող հոդվածներից: Բողոքում են գրառումներում էրոտիկայի չափից դուրս շատ լինելուց: Չեն հավանում վերնագրերը, փնովում են լրագրողներին, խմբագիրներին, կայքերի հեղինակներին ու բոլոր նրանց, ում հնարավոր է: Բայց երբեք այդ ամենի մեջ չեն տեսնում իրենց մեղքի բաժինը, ինչը կարծում եմ ամենակարևորն է: Ստեղծված իրավիճակում ընթերցողների մեղքի չափաբաժինը ամենևին էլ փոքր չէ: Ինքս ուզում եմ այս թեմային օբյեկտիվ անդրադարձ կատարել` իրավիճակին նայելով և´ որպես ընթերցող, և´ որպես բլոգեր-հեղինակ:
Վերջին տարիներին Հայաստանում խոսքի ազատությունը շատ լուրջ արժեք է դարձել: Մենք կարող ենք հպարտանալ, որ ունենք իրոք ազատ և անկախ մամուլ: Դրա մեջ իհարկե փոքր չէ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացի դերը: Բացվեցին մի շարք էլեկտրոնային լրատվական կայքեր, բլոգներ, ֆորումներ, որոնք կարելի է ասել ինչ-որ չափով դուրս են վերահսկողությունից, այստեղ լրագրողները ազատ են, ազատ են իրենց մտքերը արտահայտելիս, ազատ են գրառումների թեմաներն ընտրելիս, չկա պարտադրանք, չկա հսկողություն ու գրաքննություն:
07.07.2012
Սիրենք զմիմեանս ինտերնետում
Автор:
Anulik
на
08:56
Ինչպես տեսնում եք կրկին անդրադառնում եմ մեր օրերի ամենացավալի թեմաներից մեկին` ՍԵՐ ինտերնետում կամ ինչպես ընդունված է այն կոչել «վիրտուալ սիրուն: Իհարկե հեծանիվ հայտնագործած չեմ լինի, եթե սկսեմ երկար ու բարակ խոսել, թե ինչ նշանակություն ունի ինտերնետը մեր կյանքում, որ մենք այլևս չենք պատկերացնում մեր կյանքը առանց ինտերնետի: Ինտերնետը արդեն վաղուց գրավել է մեր սիրտը, միտքն ու հոգին, տիրացել է մեր ազատ և ոչ այնքան ազատ ժամանակին: Այն փոխել է մեր մտածելակերպը և աշխարհայացքը, «հարստացրել» մեր բառապաշարը: Հիմա մենք առավոտից երեկո լայքում ու լայքվում ենք, քոմմենթում ու քոմմենթվում: Չենք էլ պատկերացնում, թե ինչպե՞ս էինք գրելու մեր ռեֆերատները, կուրսայիններն ու դիպլոմայինները առանց այդ հրաշք հանրագիտարանի և ուսուցչի….Ի˜նչ երջանիկ ենք մենք մեր ինտերնետի հետ: Իսկ այս ամենից հետո ամենևին էլ զարմանալի չէ, և նույնիսկ օրինաչափ է, որ ինտերնետը ներխուժել է նաև մարդկային հարաբերությունների այնպիսի ոլորտ, ինչպիսին է սերը և համակրանքը: Ինտերնետը մեզ է առաջարկում ծանոթությունների հազարավոր կայքեր, որտեղ գրանցվելով մենք կգտնենք մեր կյանքի երկրորդ կեսերին, կգտնենք ՍԵՐ:
Подписаться на:
Сообщения (Atom)






