
Լռում ենք…բայց և՛ մենք, և՛ մեր դիմացի մարդիկ շատ լավ գիտեն ինչի մասին ենք լռում: Լռում ենք չարտասանված բառերի, չապրած րոպեների, չիրականացած երազանքների, կորցրած մարդկանց և կորցրած ժամանակի մասին, լռում ենք ամեն մի չասված «կներես»-ի մասին, չարված խոստովանությունների և կատարած սխալների մասին…
Երբեմն մենք չենք գտնում բառեր մեր զգացածը ասելու համար, երբեմն պարզապես համարձակություն չենք ունենում դա անել, երբեմն էլ մեր հպարտությունն է խանգարում մեզ….իսկ երբեմն էլ մենք պարզապես չենք հասկանում, որ սա հենց այն պահն է, երբ պետք է չլռենք….ՄԻ ԼՌԵՔ մարդիկ, կյանքը շատ կարճ է լռելու, իսկ հետո փոշմանելու համար: Երբեմն ընդամենը մեկ րոպեն կարող է ամեն ինչ որոշել, իսկ եթե բառեր չեք գտնում, լսեք ձեր սրտին, այն երբեք ՉԻ ԼՌՈՒՄ…