16.11.2011

Փնտրում ենք մեր ՄԻԱԿԻՆ


Ասում  են ` մեզանից  յուրաքանչյուրը  հրեշտակ  է  միայն  մեկ  թևով  և  միայն  մեր կեսին  գտնելով  և  մեկ  ամբողջ  դառնալով  մենք  կարող  ենք  թռչել….Եվ  գուցե  դա  է  պատճառը, որ  ամբողջ  կյանքում  չենք  դադարում  փնտրել  այն  ՄԻԱԿԻՆ,  ում  հետ  կկարողանանք  թռչել…
Այդ  փնտրտուքը  ամեն  մեկը  իր  ձևով  է կոչում,  իր  ձևով  փնտրում  և  իր  ձևով  երազում  ու  սպասում…
Փնտրում  ենք  այն  միակին, ով  մեր կյանքին, կյանքի  ամեն  մի  վայրկյանին  իմաստ  կտա…
Արթնանում  ենք  առավոտյան, խմում  սրդեն սովորական  դարձած  սուրճը  կամ  թեյը: Գնում  ենք  աշխատանքի  կամ  դասի, կամ  էլ ընդհանրապես  ոչ  մի տեղ  չենք  գնում, մնում  ենք  տանը`մենք  ու  մեր  համակարգիչը: Կանգնում  ենք  հերթերում,  խոսում  ենք  հեռախոսով, անընդհատ  ինչ-որ  տեղ  ենք  շտապում, ուշանում  ենք, հազար  ու  մի  գործ ունենք  անելու….հաճախ  մենք  էլ  չենք  հասկանում  ու՞ր  ենք  շտապումինչի՞  համար: Մեզանից շատերը  երազում  են լավ  կրթություն  ստանալ  և  վեր  բարձրանալ  մասնագիտական  աստիճանով, մյուսները`  ընտանիք  կազմել  և  երեխաներ  ունենալ, իսկ  շատերն  էլ  պարզապես  կյանքն  են  վայելում  առանց  վաղվա  օրվա  մասին  մտածելու...բայց   նույնիսկ  այդ  քաոսի  մեջ հոգու  խորքում  մենք  անընդհատ  փնտրում  ենք…
այն  միակին, ով  մեզ  ամեն  օր  ոչ  միայն  ժպտալու  և  երջանիկ  լինելու  առիթ  կտաայլև  մեր  կյանքը  կլցնի  լույսովջերմությամբ  և  հանգստությամբ
Փնտրում  ենք  այն  միակին, ով  մեզ  համար  թթվածնի  պես  անհրաժեշտ  կլինի,  իսկ  մենք  նրան…այն  միակին,  ում  քայլերը,  ձայնը, ծիծաղը  և  նույնիսկ  շնչառությունը  մենք   կտարբերենք  հազարների  միջից, ում  ներկայությունը  այնքան  անհրաժեշտ  կդառնա, ինչպես  կյանքը,  և նույնիսկ  կյանքից  էլ ավելի…
Փնտրում  ենք  այն  մարդուն,  ում  կողքին  չենք  մտածի  կյանքի  արագ ընթացքի մասին,  ում  կողքին  կյանքը  կանգ  կառնի  մեզ  համար, և  այլևս  երբեք  չենք  մտածի  կյանքի  անիմաստության  մասին…այն  միակին, ով  կդառնա  մեզ  համար  ապրելու,  սիրելու  և  գոյություն  ունենալու  միակ  շարժառիթը…
Փնտրում  ենք  այն  միակինով  ինքն  էլ մեզ  այդքան  երկար  փնտրած  և  երազած  կլինի….այն  միակին, ում  գտնելուց  հետո  էլ  երբեք  ոչ  մեկին  չենք  փնտրի
Փնտրում  ենք, փնտրում, և  շատ  հաճախ, երբ  չենք  գտնում այդ  մարդունինքներս  մեզ  համոզում  ենքոր  մեզ  ոչ-ոք  էլ  պետք  չիոր այդպիսի  մարդ  չկակամ  էլ  հենց  առաջին հանդիպած  մարդուն  փորձում  ենք  պատկերացնել  որպես  մեր  փնտրած  ՄԻԱԿև  մեր  բոլոր  երազանքները  կապել  նրա  հետ, բայց ժամանակը  շատ  դաժան  է, այն  շատ  շուտով  մեզ  «հասկացնում  է»,  որ  մենք  սխալվել  ենքև  այդ  ժամանակ  մենք  համոզում  ենք  ինքներս  մեզ, որ  պետք  չէ  երազանքներով  ապրել, իսկ  շրջապատին համոզում  ենք, որ մենք այլևս  չենք  երազում….
բայց  նույնիսկ  այդ  դեպքում  մեր  հոգու  շատ  խորը  անկյունում, մենք  միևնույն  է կյանքում  մեր  ՄԻԱԿԻՆ, մեր  կեսին  գտնելու  հույսեր  ենք  փայփայում  և  չենք  դադարում  փնտրելՓՆՏՐՈՒՄ  ԵՆՔ  մեր  ՄԻԱԿԻՆ, որպեսզի  նրան գտնելուց  հետո   թռչել  կարողանանք….

0 коммент.:

Отправить комментарий

Featured
Most Popular
Featured

Follow

Videos