10.11.2012

Խառը մտքեր...

Իսկ դուք փոքր ժամանակ խաղաքարտերով «տուն» շարե՞լ եք: Երբ շարելուց ամեն մի քարտը մեկի վրա եք դրել զգույշ, խնամքով և նույնիսկ շունչը պահած, որ հանկարծ չքանդվի, որ հնարավոր լինի էլ ավելի բարձրանալ, հնարավոր լինի հաջորդ հարկն էլ շարել...Զգույշ, միայն չփլվես, խնդրում եմ...Իսկ վեր բարձրանալու համար պետք էր համբերություն, զգուշություն, հավատ ու կամք... Իսկ կյանքո՞ւմ: Կյանքում այդ տունը կառուցել եք՞: Քարը քարին դրել ե՞ք զգույշ, համբերատար, չփլվելու հույսը սրտում:   Երազանքներով, հույսով, ապագայի պլաններով կառուցված այդ տունը խաղաքարտերի տնից շատ քիչ է տարբերվում:
Նույն հույսերով ու նույն կասկածներով կառուցված տունը...Ու սրտում էլի նույն վախը`միայն չփլվի...Բայց արժի՞ էլի բարձրանամ, արժի՞ էլի դեպի վեր ձգտեմ, ակամայից հիշում եք խաղաքարտերից շարած տունը, երբ այդ ձգտումը քանդեց ձեր տունը, երբ էլի բարձրանալու ձգտումը քարը քարին չթողեց...Իսկ կյանքո՞ւմ, գուցե կյանքում էլ վերևի աստիճանը թակարդ է: Ամեն մի նոր քայլը անելիս հիշում եք թափված խաղաքարտերը, երբ կարիք էր լինում նորից ու նորից սկսել սկզբից, ամենաառաջին քարից...բայց դրա համար էլ պայքարելու ու ամեն ինչ սկզբից սկսելու ուժ էր պետք: Իսկ հիմա քո մեջ ապրում է ամեն ինչ նորից սկսել պատրաստ երեխան, խաղաքարտերի քանդվելը ժպիտով ընդունող փոքրիկը...ոչ՞, դե ուրեմն կանգ առ հասածդ բարձրության վրա, որովհետև տան քանդվելու դեպքում, այն նորից շարող չի լինելու....

0 коммент.:

Отправить комментарий

Featured
Most Popular
Featured

Follow

Videos