05.06.2012

Եվ միայն երբ կորցնում ենք...

Ասում են, երբ շատ ես սիրում, դա դադարում են նկատել...
Ասում են, երբ շատ ես ներում, դա էլ չեն գնահատում...
Ասում են միայն կորցնելուց հետո են հասկանում, որ թանկ էիր, կորցնելուց հետո են հասկանում, որ սիրում են ու կորցնելուց հետո են գնահատում...
Բոլորն էլ կյանքում միայն մարդուն կորցնելուց հետո են հասկանում, թե  ինչ թանկ էր/է  նա իրենց համար: Եվ ամենաահավորը, երբ էլ ոչ մի հնարավորություն չկա այդ մարդուն հետ բերել, նորից տեսնել նրան: Դու շրջվում ես, գոռում, բայց նա անցյալում է մնացել, նա չկա քո ներկայում ու քո ձայնը մոլորվում է անցյալը ներկային միացնող ճանապարհների խաչմերուկներում....ու այդպես էլ չի հասնում նրան...
Եվ միայն այդ ժամանակ ես հասկանում, թե ինչ չնչին էին ձեր վեճերը, ինչ անիմատ էր վիրավորանքը, ինչ սպանող էր լռությունը ու ինչքա՜ն կարևոր է ներել կարողանալը...Միայն այդ ժամանակ ես հասկանում, որ երբեմն էլ պետք է անցնել հպարտության սահմանը և ասել թերևս կյանքում ամենակարևոր բառը` «կներես...»...Մեծերից մեկը ասել է «Սիրելիների հետ չի կարելի միշտ ԻՐԱՎԱՑԻ լինել », պետք է կարողանալ և հանձնվել, ներել ու թեկուզ սխալվել...
Եվ միայն, երբ կորցնում ենք, ուզում ենք ամեն ինչ հետ բերել, մենք պատրաստ ենք մարդուն  ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա, իր թերություններով ու սխալներով: Մենք հիշում ենք հիմար վեճերը ու հասկանում, որ հենց մենք էինք մեղավորը, սխալը, հասկանում ենք, որ մեզ հաղթել էր հպարտությունը...Իսկ հիմա արդեն ուշ է...
Նայում ես մարդկանց, ովքեր իրար ճիշտ չհասկանալու պատճառով քանդում են իրենց երջանկությունը, ընտրում են հպարտությունը, լռում են ու չեն ուզում իրար լսել, չեն ուզում իրար հասկանալ...և միայն, երբ ամեն ինչ վերջնականորեն կորած կլինի, նրանք ուշքի կգան, բայց արդեն ուշ կլինի: Նրանք կսկսեն մեղադրել կողքի մարդկանց, ճակատագրին, դիմացինին....բայց ոչ մի դեպքում իրենց...Նրանք էլ մեզանից մեկն են, ով այդպես էլ չի կարողանում հասկանալ, որ մարդիկ հաճախ իրար առհավետ կորցնում են, որովհետև նրանցից և ոչ մեկը ժամանակին չի կարողանում ասել ամենակարևորը...ԿՆԵՐԵՍ...
Եթե միայն  ժամանակին հասկանանք մեր սեփական սխալները...
Եթե միայն  ժամանակին կարողանանք ասել «ԿՆԵՐԵՍ...»
Եթե միայն ժամանակին կարողնանաք ասել «Ես քեզ սիրում եմ»
Եթե միայն կարողանանք....






0 коммент.:

Отправить комментарий

Featured
Most Popular
Featured

Follow

Videos