E-mail…Password…Log In…և ահա մենք մեր վիրտուալ աշխարհում ենք, մեր վիրտուալ տանը` Ֆեյսբուքում: Այստեղ մեր ընկերներն են, հարազատները, սիրելիները: Մենք օրվա մեջ կարող ենք 100 անգամ մտնել ու դուրս գալ Ֆեյսբուք, փնտրել մարդկանց, սպասել ինչ-որ ՄԵԿԻ օնլայնին, և վերջապես կարդալ մեր ընկերների գրառումները ու լիցքաթափվել…Սակայն վերջին ժամանակներս Ֆեյսբուքը սկսել է ավելի շատ հոգնեցնել ու նյարդայնացնել: Հատկապես երբ հայաստանյան քաղաքական դաշտը իր ակտիվ մասնակիցներուվ գրավեց ֆեյբուքը, թեժ ընտրապայքարը և թեկնածուների միջև ոչ բարիդրացիական հարաբերություններն ու նախընտրական «գզվրտոցը» տեղափոխեց մեր ֆեյսբուքյան էջեր: Անկախ մեզանից մենք ընթերցում ենք (եթե չենք էլ ընթերցում, ապա գոնե աչքի տակով անցկացնում ենք) չափից դուրս քաղաքական գրառումները, սրան-նրան ընտրելու կոչերը, ընտրակաշառքի չափերն ու դա բաժանողների անունները:
Մենք չենք հետաքրքրվում քաղաքականությամբ, բայց այն մեզ հետապնդում է...ինչպես ասում են` եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզանով: Ամեն առավոտ մենք մեզ գտնում ենք «Հասարակությունը պահանջում է Քոչարյանի վերադարձը» և «Իմ ձայնը չի վաճառվում» խմբերում
….և ինչքան էլ դա մեզ դուր չգա, ամեն օր խնդրենք մեր ընկերներին մեզ ՉՔԱՂԱՔԱԿԱՆՑՆԵԼ….միևնույն է Հայստանում ընտրություններ են, ընտրություններ են և Ֆեյսբուքում….պետք է դիմանալ, կամ էլ ժամանակավորապես լքել քաղաքականացված Ֆեյսբուքը, մինչև ընտրությունները ավարտվեն, մեկ ամիս էլ սպասել, մինչև հետընտրական բողոքներն ու փոխադարձ վիրավորանքները վերջանան, և նոր հանգիստ վերադառնալ «ռոմանտիկ» ստատուսներով ու ամեն տոնին մի նկարի վրա 80 հոգով թագավորվող մեր հարազատ Ֆեյսբուք…Սպասենք…
Իսկ մինչ այդ այսքան բացասականի կողքին վերջերս Ֆեյսբուքում ինձ, և վստահ եմ շատերին գրավեց, ուրախացրեց ու դրական լիցքեր հաղորդեց Sharm Holding ընկերության կողմից կազմակերպած «Մայրության տոնին նվիրված լուսանկարների մրցույթ»-ը: Մրցույթի հրաշալի գաղափար, մեկը մյուսից գեղեցիկ նկարներ, նկարներ, որոնք ջերմացնում են հոգիդ, նկարներ, որոնք կարևորում են թերևս ամենակարևոր արժեքներից մեկը` մայրությունը: Այսքան ժամանակ Ֆեյսբուքում ինձ հանդիպած միակ մրցույթը, որի մասնակից լուսանկարները լայքում ես ԱՌԱՆՑ ԽՆԴՐԵԼՈՒ…Նայում ես նկարները ու հասկանում, որ ինչքան էլ փոխվեն ժամանակները, փոխվեն մարդիկ, միևնույն է, կան մնայուն արժեքներ, կա դրանց հանդեպ հարգանք…Ինտերնետում տիրող համատարած ագրեսիայի մեջ սա մի յուրահատուկ բարություն և սեր պարունակող լուսանկարների մրցույթ էր…և եթե Ֆեյսբուքում, կամ էլ ուրիշ կայքերում հաճախ նման մրցույթներ կազմակերպվեն, հաճախ նման գաղափարներ իրականացվեն, գուցե մարդիկ այսքան ագրեսիվ չլինեն…