Իմ մասին

Ողջույն!!! Բարի գալուստ իմ բլոգ: Ես Անին եմ: Այսպես ասած  <<Հայկական բլոգոսֆերա>>  մուտք  եմ գործել blog.armenianherald.com  բլոգի միջոցով: Շատերը գուցե ծանոթ են այնտեղ իմ գրառումներին,  շատ  շնորհակալ եմ այդ մարդկանց, ում ջերմ վերաբերմունքի և ուշադրության շնորհիվ էլ ավելի ամրապնդվեց հավատս սեփական ուժերիս  հանդեպ: Հետագայում դիպլոմային աշխատանքիս շրջանակներում ավելի լավ ուսումնասիրեցի  հայկական բլոգոսֆերան, ծանոթացա  շատ բլոգերների հետ, սկսեցի հետևել  նրանց բլոգներին և շատ սիրեցի: ԲԼՈԳ  հասկացողությունը  իր  բոլոր իմաստներով: Մասնագիտությամբ սոցիոլոգ  և հասարակայնության  հետ  կապերի մասնագետ եմ: Երբ ընդունվեցի ԵՊՀ Սոցիոլոգիայի  ֆակուլտետ,  իմ  դասախոսներից  մեկը  ասաց, որ  ինձ իսկական  մասնագետ կարող  եմ  համարել միայն այն ժամանակ, երբ  ինձ մոտ  ձևավորվի սոցիոլոգի  աշխարհայացք, ինչը  իրենից ենթադրում  է ընդհանուրի մեջ կարողանալ տեսնել մասնավորը, սովորական երևույթների  մեջ  կարողանալ  տեսնել անսովորը  և  իրականությանը  կարողանալ  նայել  անծանոթի  աչքերով: Եվ  հիմա  ես  վստահ  կարող  եմ  ասել,  որ  ինձ  մոտ  արդեն  ձևավորվել  է այդ աշխարհայցքը: Իսկ  բլոգը  միջոց  կհանդիսանա, որ ես  կարողանամ  կիսվել  Ձեզ  հետ  իրականության  իմ  պատկերացումներով  և  մեկնաբանմամբ: Կյանքում փորձում  եմ   առաջնորդվել  ԼԻՆԵԼ,  այլ  ոչ  թե  ԹՎԱԼ  սկզբունքով:Ես չեմ գրում բոլորի համար...ես գրում եմ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ համար...Շատ  ուրախ  կլինեմ  իմ  բլոգ  Ձեր այցելության  համար,  ինչպես  նաև կցանկանամ լսել Ձեզանից յուրաքանչյուրի կարծիքը: Բարի ժամանց իմ բլոգում!!







Featured
Most Popular
Featured

Follow

Videos