07.11.2011

Վախենում եմ…



Ես  վախենում  եմ…
Վախենում  եմ  մոռանալ  ինձ…
Վախենում  եմ  մոռանալ  այն  օրերը, երբ  ես  անկեղծ  էի, բաց  էի  աշխարհի  ու մարդկանց  համար…
Վախենում  եմ,  որ  տարիներ  հետո  իմ  աչքերում  հավատ  չի  լինի,  իմ  սրտում  մարդկանց  հանդեպ  վստահություն  էլ  չի  մնա…
Վախենում  եմ,  որ կդադարեմ  երազել,  կսկսեմ մարդկանց  լավ  ճանաչել  և  կկորցնեմ  ինձ  «մեծերի  կյանք»  կոչվող  անիմաստ  և  դատարկ  աշխարհում…
Ես  շատ  եմ  վախենում,  որ  մարդկանց  ճանաչելուց  հետո  զգացմունքներին  կսկսեմ  նայել  որպես  վաճաքի  հանվող  առարկաներ ,  որոնցից  յուրաքանչյուրը  ունի  իր  արժեքը….
Վախենում  եմ,  որ  չեմ  հասկանա  ինչի   համար  եմ  ապրում, կկորցնեմ  զգալու  կարողությունս   և  ԱՊՐԵԼՈՒ   ունակությունս…
Վախենում  եմ,  որ  կդադարեմ  ժպտալ,  կքայլեմ  փողոցներով  դեմքիս  փոխարեն  ինչ-որ  անկենդան  ու  քարացած  դիմակով…
Վախենում  եմ,  որ մի  օր  կհանգի  իմ  աչքերի  կրակը,  որը  ինձ  ուժ  է տալիս  ստեղծագործել,  սիրել  և  ճախրել  երջանկությունից…
Վախենում  եմոր  կմոռանամ  այն  մարդկանց,  ովքեր  ինձ  համար  կարևոր  նշանակություն  ունեն,  ովքեր  փոխել  են  իմ կյանքը: Կմոռանամ  նրանց  հայացքները, աչքերըձեռքերըբառերը, կմոռանամ  այն  երգերը, որոնք  ստիպում  էին  երազել, էլ  նույն  սիրով  չեմ  սիրի  ոչ  մեկին  և ոչինչ
Վախենում եմոր էլ  երբեք  ոչնչի  առաջինը  չի լինի…  ուրախության,   ոգևորվածությանհիացմունքի  և անգամ  ցավի, որովհետև  ամեն  անգամ մենք  ավելի  ուշադիր,, մի  քիչ  ավելի  փորձառուավելի  իմաստուն  և  ավելի ամուր  ենք  դառնում
Ես   վախենում  եմ  սովորել իմ  սխալների  վրա: Չէ  ո՞ր  հենց  սխալների  ու  դրանց  հետևանքների  պատճառով  ենք  մենք  ավելի  անտարբեր  դառնում…  ամեն  անգամ  մեր  կյանքից հեռանում  է  մի քիչ  նրբություն  և  մի  քիչ  սեր
Եվ  ես  շատ  եմ  վախենում   կորցնել…ԻՆՁ…
Իհարկե  կլինի  նոր  ԵՍ,  կլինեն  նոր  մարդիկ  իմ  կյանքում,  նոր  զգացմունքներ, նոր  «սիրում  եմ»-ներ  և  նոր  «կներես»-ներ…բայց   միևնույն  է,  ինչ-որ  բան  կպակասի,  և ես  շատ  եմ  վախենում,  որ  երբ  գա  այդ  օրը,  ես  շատ  կկարոտեմ….ԻՆՁ  անցյալում…






0 коммент.:

Отправить комментарий

Featured
Most Popular
Featured

Follow

Videos