02.03.2013

Թելը...


Երբևէ մտածել եք` ի՞նչն է ամենակարևորը մարգարտե վզնոցում, եթե մտածում եք մարգարիտը, սխալվում եք, ճիշտ է, այդ ճերմակ, փայլուն ու գեղեցիկ մարգարտահատիկները կարևոր են, բայց ոչ այնքան, որքան այն թելը որի վրա հավաքված են դրանք: Մի պահ պատկերացրեք թելը կտրվեց...մարգարտի հատիկները մեկը մյուսի հետևից կընկնեն հատակին, կգլորվեն, կկորեն ու էլ չկա գեղեցկություն, չկա վզնոցը...Եվ եթե անգամ փորձեք դրանք հավաքել, ձեռքերը քերծելով ու եղունգները կոտրելով հատակի փայտերի արանքներից հանել բոլոր հատիկները ու նորից վզնոցը հավաքել, միևնույն է, չեք կարողանա դա անել, չեք կարողանա նախկին շքեղ տեսքը ստանալ, չի ստացվի բոլոր հատիկները գտնել, գտածներն էլ քերծված ու փոշոտված են...

Արցունքները կաթում են ձեռքիդ մեջ հավաքված մարգարտահատիկների վրա, մաքրելով դրանք, ու հիշեցնելով այդքան թանկ նվերիդ երբեմնի ճերմակ փայլի մասին...իսկ թելը՞, ո՞ւր է թելը, մարգարտահատիկները հավաքելուց դու չհիշեցիր էլ թելի մասին, բայց չէ՞ որ ամենակարևորը հատիկները պահող թելն էր: Հիշեք կյանքում ամենակարևորը ԹԵԼՆ Է, թելը որի վրա հավաքվում են ձեր կյանքի մարգարտահատիկները, բայց ո՞վ  է հիշում դրա մասին...

Եվ այս աշխարհում դեռ շատ վզնոցներ կկտրվեն ու կկորեն մարգարտահատիկներ, քանի դեռ մարդիկ չեն հասկացել, որ ամենակարևորը թելն է: Ձեր կյանքը թելն է, իսկ մարգարտահատիկները  կյանքի տարիներն ու օրերը: Բայց կյանքի ու վզնոցի միջև կա շատ մեծ տարբերություն, եթե կտրվի կյանքի թելը , դրա վրայից ընկած տարիները էլ հետ բերել չի լինի, և եթե անգամ ոչ մի մարգարտահատիկ էլ չկորի ու բոլորը գտնվեն, միևնույն է թելը էլ առաջվանը չի լինի...Միշտ էլ այդպես է չէ՞, վզնոցի թելը շատ որակյալ է ու ամուր, բայց կտրվելուց հետո մենք այն փոխարինում ենք ձեռքի տակ եղած ՀԱՍԱՐԱԿ թելով, որը էլ երկար չի ձգում, ու հաճախ է կտրվում, մինչև կորեն բոլոր հատիկները կամ էլ մենք էլ հավաքելու ցանկություն չունենանք...
Դրա համար էլ պետք է պահպանել ու աչքի լույսի նման պահպանել ոչ թե մարգարտահատիկներն ու տարիները, այլ թելը` կյանքի թելը...
Բայց ո՞վ է հիշում դրա մասին...

0 коммент.:

Отправить комментарий

Featured
Most Popular
Featured

Follow

Videos