26.02.2012

Իսկ ես կնախընտրեի ոչինչ չիմանալ…


Ես  գիտեմ  ինչ  է  սիրահարվածությունը դա  երազ  է  առանց  քուն, ոչնչով  չբացատրվող  բարձր  տրամադրություն, մոռացված  հոգսեր  ու  աշխատանք…Երբ  ուզում  ես  երջանիկ  լինել  միայն  նրա  հետ, պաշտում  ես  նրան,  հիանում  ամեն  մի  խոսքով  և  գործով: Ամբողջ  օրը  միայն  նրա  մասին  ես  մտածում: Երջանիկ  ես  անգամ  նրան  տեսնելու  մտքից: Առանց  նրա  չես  պատկերացնում  ներկադ  ու  ապագադ…
Ես  գիտեմ  ինչ  է  սերըՍերը  ստիպում  է  քեզ  ապրել,  ապրել  իրական  կյանքում, որը  այդ  պահին  ոչնչով  չի  տարբերվում  հեքիաթից:  Երբ  ապրում  ես  միայն  նրանով, անվերջ  հեռախոսազանգեր  ու հաղորդագրություններ: Առանց  նրա  մեկ  րոպեն  անգամ  ժամ  է  թվում: Ամբողջ  աշխարհը  քեզ  համար  սկսվում  և  ավարտվում  է  նրա  մեջ:  Դա  ամբողջ օրը  քո  դեմքից  անպակաս   ժպիտն  է, որը  ցանկացած  բառերից  լավ  է  «պատմում»  քո  երջանկության  մասին: Սերը  քեզ  թևեր  տվող  և  աշխարհը  գունավորող  միակ  զգացմունքն  է, որը  ապրելով  քո  սրտում`  քեզ  երջանիկ  է  դարձնում…

15.02.2012

Այսպես ապրում ենք


Ինչպե՞ս  ենք  մենք  կարողանում  ապրել  իրարից  այսքան  տարբեր  մարդկանց  կողքին…համակերպվո՞ւմ  ենք, սովորո՞ւմ: Ասում  են` մարդը  ամեն  ինչի  հետ էլ  համակերպվում  է,  և՛  կյանքի  ռիթմի,  և՛  կյանքի  ամեն  տեսակ  պայմանների,՛  և  ամեն  տեսակ  մարդկանց  հետ: Մենք  հարմարվում  ենք  ամեն  տեսակ   հանգամանքերի  հետ, հանդուրժում  ենք  մարդկանց, ովքեր  մեզ  հաճելի  չեն, հաճախ  ստիպված  ենք  դա  անել,  որովհետև  մարդ  արարածը  իր  ողջ  էությամբ  վախենում  է  մենակությունից, նրան  շփում  է  պետք  կամ  էլ  պարզապես  ինչ-որ  մեկին  «հարկավոր»  լինելու  զգացողություն: Մենակության  վախը  մեզ  մոտ  շփվելու  պահանջ  է  ծնում, այո, ոչ  թե  սիրո  պահանջ, այլ  պարզ  ու  հասարակ  հարաբերությունների  պահանջ: Կարևոր   չէ, թե  ինչպիսին  կլինեն  դրանք, կարևորը, որ  լինեն:

05.02.2012

Ինչի՞ց է, որ…



 Ինչի՞ց  է, որ  օրեցօր  անճանաչելի  է  դառնում  մեզ  շրջապատող  աշխարհը,  անճանաչելի  են  դառնում  մեր  կողքի  մարդիկ…
Ինչի՞ց  է, որ  այս  աշխարհում  բառերը  արդեն  վաղուց  կորցրել  են  իրենց  արժեքը…նույնիսկ  արարքներն  են սկսել  կասկածի տակ  դրվել…
Ինչի՞ց  է, որ  մարդիկ  շատերին  են  հավատում, բայց  ոչ ոքի  չեն  կարողանում  վստահել…
Ինչի՞ց  է, որ  ստում  են` երջանկությունը  չկորցնելու  համար, դավաճանում  են` ընկերությունը  պահպանելու  համար…
Ինչի՞ց  է, որ  օրեցօր  մենք  դառնում  ենք  ամբոխի  անբաժան մասը, հանդիպում  հազարավոր  մարդկանց, նրանց  հետ  կիսում  օրը, բայց  միևնույն  է  միայնակ  ենք…
Ինչի՞ց  է, որ  մարդիկ  դադարել  են  երազել, հիմա  միայն  պլանավորում  են…
Featured
Most Popular
Featured

Follow

Videos