26.02.2013

Շատ բարդ բաներ...

Ժամանակակից մարդը ոչ այնինչ է, քան սխալների մի մեծ գունդ, մեծ ու փոքր, հին ու նոր սխալների կծիկ, սխալներ, որոնք կապում են նրա ձեռքերն ու ոտքերը, կուրացնում աչքերն ու միտքը: Փոքր սխալերը, որոնք այսօր ոչինչ են թվում,  վաղը կդառնան ջրախեղդ լինողի վզից կախված ծանր քար...Իսկ որտե՞ղ ենք մենք սխալվում...
Մեր առաջին ու ամենամեծ սխալը սեփական անձի գերարժեվորումն է:Չգիտես ինչու,մեզ թվում է, որ անփոխարինելի ենք, միակ ու անկրկնելի, որ աշխարհն առանց մեզ չի կարող, կյանքը կանգ կառնի, մեզ սիրող մարդիկ առանց մեզ չեն ապրի:
Բայց մենք ընդամենը հասարակություն կոչվող հրեշի մի փոքրիկ մասնիկն ենք, որի բացակայության դեպքում, հավատացեք, տեղը դատարկ չի մնա: Իսկ դուք մինչև հիմա մտածո՞ւմ եք, անփոխարինելի եք ինչ-որ մեկի համար, ոչ սիրելիներս, դուք հարկավոր եք մարդկանց որովհետև նրանց համար ինչ-որ ԲԱՆ ԵՔ ԱՆՈՒՄ, դա կարող է լինել աշխատանք, ծառայություն, պարզապես ներկայություն, և եթե գտնվի մեկը, ով դա կանի ձեր փոխարեն, կամ առավել ևս ձեզանից լավ, հավատացեք, մեկ վայրկյան անգամ ավել ձեզ չեն պահի...Եվ ես գիտեմ, որ ես անփոխարինելի չեմ, ցավոք...Իսկ այն միտքը, որ դուք կարևոր ու անփոխարինելի եք, ընդամենը մարդկայնին էության փոքրությունն ու աննաշանությունը քողարկող ինքնախաբեություն է...Սխալների շարանում հաջորդ պատվավոր հորիզոնականում են սոցիալական ցանցերը: Սոցիալական ցանցերը ամենևին էլ մեր ԵՍ-ի արտացոլումը չեն, այլ հակառակը մեր ՀԱԿԱես-ի: Այստեղ դու դու չես, ալյ քո բարդույթները, մեղքերը, չստացված կյանքի իլուզյաները, դիմակները, կեղծիքը, սուտը, չարը...Ցանցում մարդիկ թվում են կրթված, բարի, շփվող, բարեհամբույր...բայց մի փոքր ուշադիր լինեք, այդ ամենի ետևում անմիջապես կտեսնեք կեղծը, ուշադրություն գրավելու անհագ ցանկությունը, ցուցադրականությունն ու ցուցամոլությունը: Ճիշտ է միշտ էլ մարդիկ մինչև վերջ չեն անկեղծանում և դիմացինի մոտ ստեղծում են իրենց ցանկալի ԵՍ-ի կերպարը, բայց ցանցում այդ ամենը կրկնապատկվել է, հիմա մեզ են ներկայանում կերպարի կերպարները...Էլ չասեմ ցանցի մյուս չարիքների մասին, հասարակությունից չառանձնանալու ու կյանքի ռիթմից հետ չմնալու համար մարդիկ «կուլ են գնում» անհանդուրժողականությանն ու չարությանը: Սեր, ներողամտություն, բարոյականություն ու բարություն տեղ չունեն մեր վիրտուալ աշխարհում, այստեղ թագավորը անհանդուրժողականությունն, իսկ թագուհին բամբասանքը...Իսկ եթե դու նարնց հետ չես, ուրեմն նրանք քո դեմ են, և առանց ախ քաշելու կուտեն քեզ, կոչնչացնեն, կուլ կտան, կստորացնեն, կծաղրեն, հետո էլ հանգիստ խղճով գիշերը գլուխները բարձին կդնեն, որովհետև ցանցը նրանց սրտերը կողպել է խառը տառերից ու թվերից բաղկացած գաղտնաբառով ու մոռացել այն...էլ մուտք չկա այդ մարդկանց կողպված  ու քարացած սրտեր...Իսկ դուք հարցնում էիք, որտե՞ղ ենք սխալվում, իսկ որտեղ չե՞նք սխալվում...մեր սխալն է նպատակի բացակայությունը, ո՞րն է կյանքում մեր նպատակը: Առավոտյան աշխատանքի գնալ, քիչ թե շատ աշխատել, պահը բռնացնել ֆեյսբուք մտնել, մի երկու թունոտ գրառում անել, սրան-նրան ծաղրել ու էլի անցնել աշխատանքի, սպասել մինչև ժամերը «գլորվեն», գնալ տուն ու արդեն ԱԶԱՏ ֆեյսբուք մտնել ու աննպատակ սպանել կյանքի ժամերն ու օրերը, ամիսներն ու տարիները: Իսկ նպատակը՞, ուր՞ մնաց նպատակը, ի՞նչ նպատակ, մի ծիծաղեցրեք...ապրում ենք էլի 10-ից վատ 100-ից լավ, հենց այսպես էլ ապրում ենք...սխալը սխալի հետևից, փոքր սխալից մեծ սխալ, սխալների կծիկ ու...ելք չկա...Մտածեք...մարդիկ սխալական...ու նաև ես...հետ բերեք մեր կյանք սերը, մարդկայինը, բարին ու մաքուրը...



0 коммент.:

Отправить комментарий

Featured
Most Popular
Featured

Follow

Videos