29.12.2012

Տարեմուտին...


Տարեմուտի այս օրերը միշտ նմանեցրել եմ սպասասրահում գտնվելուն, երբ դու սպասում ես, սպասում ես քո ներս մտնելու հերթին ու երբեք չգիտես, դռան այն կողմում ինչ կամ ով է քեզ սպասում...Եվ հիմա սպասասրահում նստած վերհիշում եմ իմ անցած ամբողջ տարին, ֆիլմի ժապավենի նման աչքերիս առաջ են հայտնվում ամբողջ տարվա բոլոր ուրախ և տխուր պահերը: Գիտեք, իսկ մենք միշտ նորը խնդրելիս մոռանում ենք շնորհակալ լինել արդեն ստացածի համար...Իսկ ես շնորհակալ եմ 2012 թվականից, շնորհակալ եմ, որ ձեռքբերումներս ավելի շատ էին քան կորուստներս, շնորհակալ եմ, որ ամբողջ տարվա ընթացքում շրջապատված եմ եղել հրաշալի մարդկանցով, շնորհակալ եմ, որ իմ կյանքում հայտնվեցին մարդիկ, ումից ես սովորելու շատ բան ունեմ և սովորում եմ, շնորհակալ եմ, որ գնահատված եմ, երջանիկ եմ, որ երազանքներս մեկը մյուսի հետևից իրականում են և երբ գալիս է երազանք պահելու պահը, երկար մտածում եմ ու հասկանում, որ իրականացած երազանքներս ավելի շատ են չիրակացածներից, և դա հրաշալի է  Հրաշալի է, երբ զբաղվում ես քո սիրելի գործով ու տեսնում դրա արդյունքները: Երջանկություն է ապրել սիրելի մարդկանց կողքին, տեսնել նրանց երջանկությունը: Երջանկություն է տեսնել, որ դու հուսախաբ չես արել քո ծնողներին և նրանք հպարտանում են քեզնով: Տխուր օրեր, հիասթափություններ նույնպես եղել են, էլ ինչ կյանք առանց դրա, բայց ձախորդ օրերը ձմռան նման կու գան ու կ'երթան...Այդ օրերից յուրաքանչյուրը իր հետ տարել է ինձնից մի մասնիկ, մարդկանց հավատալու կարողությունիցս մի կտոր...
Բայց փոխարենը սիրտս կյանքս մարդկանց հանդեպ նոր սիրով ու հավատով է լցրել, հավատով, որ մարդիկ մի օր կհասկանան կյանքի իրական արժեքները, կգնահատեն իրար, կբացեն իրենց սրտերը...Եվ ես երևի թե այն քիչ երջանիկներից եմ, ովքեր շատ շուտ կարողանում են դիմացինին ներել, մոռանալ վատը ու առաջ նայել...իսկ այն մարդիկ, ովքեր կողքիս չմնացին, ուրեմն երբեք էլ չէին եղել իմ կյանքում...
Ահա հիմա սպասասրահում նստած սպասում եմ, որ բացվի կյանքիս նոր դռներից մեկը և հոգուս խորքում մի թաքուն հավատ կա, որ այդ դռան հետևում միայն երջանկություն է, լուսավոր օրեր, սեր ու պայծառություն և ներս մտնելիս ես ասում եմ`բարև եջանկություն, ես քեզ սպասում էի...Ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը իր կյանքի նոր դուռը նույն հավատով ու հույսով բացի, այն հավատով, որ այս տարին ամենաերջանիկն է լինելու իր կյանքում, ուզում եմ, որ վերջապես հասկանաք, որ իրար վիրավորելով, ծաղրելով չհարգելով ու նախանձելով միայն ձեզ եք դժբախտացնում ու ձեր կյանքը մղձավանջ դարձնում...Ապրեք ազատ, բաց սրտերով ու հոգիներով, պարզ ու շիտակ եղեք մարդկանց հետ, բարի ու կամեցող, ապրեք ձեր կյանքով, ուրիշինը թողեք ինքը ապրի, ունեցեք երազանքներ ու նպատակներ, ու ամեն ինչ արեք դրանց հասնելու համար, որովհետև մարդուն ոչ մի երազանք չի տրվում առանց այն իրագործելու հնարավորության: Սիրեք ու եղեք սիրված...

0 коммент.:

Отправить комментарий

Featured
Most Popular
Featured

Follow

Videos