26.03.2012

Նա գիտեր սիրել…


Նա  այնքան  շատ  գիտեր  և  ինչքա՜ն  բան  չգիտեր: Չգիտեր  սիրո  մասին  խոսել, չգիտեր  բանաստեղծություններ  ու  պատմվածքներ գրել…Չգիտեր  երգել  և  նկարել…Չգիտեր  պարզապես  մոտենալ  և  ասել  այն, ինչ  վաղուց  էր  զգում,  այն, ինչը  վաղուց  բույն  էր  դրել  իր  հոգում  և սրտում: Հաճախ  նույնիսկ  չէր  էլ  կարողանում  բացատրել  ի՞նչը  և  ինչպե՞ս…և  չէր  կարողանում  արտահայտել  այն, ինչը  անընդհատ  իր  մտքում  էր…
Նա  չէր  կարողանում  գիշերները  շուտ  քնել  ու   չէր  կարողանում  առավոտները  շուտ  արթնանալ, որ  օրը  ավելի  շուտ  սկսի…Չգիտեր  ժպտալ, երբ  տխուր  էր, չէր  կարող  կեղծել, թե  ամեն  ինչ  լավ  է, երբ  հազիվ  էր  զսպում արցունքները: Նա  չէր  կարողանում  մոռանալ  ցավը  և  արցունքները,  չէր  կարողանում  հեշտ  ներել…Նա  շատ  բան  չգիտեր, և  չէր  էլ  ուզում սովորել: Չէր  ուզում  տնից  դուրս  գալ,  երբ  դրսում  արև  չկար  ու  անձրև  էր,  բայց  նաև  այնքա՜ն  էր  ուզում  ոտաբոբիկ  վազվզել  ջրափոսերի  մեջով  և  գոնե  այդպես  հայտնվել  մանկության  իր  աշխարհում…

19.03.2012

Մենախոսություն


Մենք  բոլորս, ինչպես  և  միլիոնավոր մարդիկ  երկրագնդի  տարբեր  մասերում ամեն  օր, ամեն  իրավիճակում  փորձում  ենք  ճիշտ  ընտրություն  կատարել, ճիշտ խոսքեր  գտնել, ճիշտ  քայլեր  կատարել  և հանգիստ  լինել  մեր  խղճի  առջև: Մենք հեղեղում  ենք  մեր  ուղեղը  ճշտի  և  սխալի մասին  մեր  թվացյալ  ճշմարիտ պատկերացումներով  ու  ապրում  դրանցով` փորձելով  հավատացնել  ինքներս  մեզ, որ դա  է  իրականությունը  և  որ  այլ իրականություն  գոյություն  ունենալ  չի կարող: Արդյունքում  ի՞նչ  ենք  ստանում. անիմաստ  ու  խճճված  մտքերով  ու սկզբունքներով (որոնք  անգամ մերը  չեն) կառուցված  մի  լաբիրինթ, որում օր օրի ավելի  ու  ավելի ենք  խճճվում` համառորեն չցանկանալով  դուրս  պրծնել  դրանից: Ոչ, մենք  շարունակում  ենք  թափառել  այն  հիմար ծուռումուռ  դոգմաների  ճանապարհով, որ  ինքներս  ենք  ստեղծում` հավատացնելով ինքներս մեզ,  որ  կյանքն  է այդպիսին, որ  այն  բարդ  է, դժվարություններով, լուռ հեգնանքով, խոսքի  տակ  թաքնված  խոսքովոչ, խոսքի  տակ թաքնված  խոսքում թաքնված  այլ  խոսքերով լի

08.03.2012

Ապրելով online…


 Վերջին  ժամանակներս  աշխատանքի  բերումով բավականին շատ  եմ  սոցիալական  ցանցերում  ժամանակ  անցկացնում,  և  անկախ  ինձանից, հետևում եմ  մարդկանց  online կյանքին, ականատեսը  դառնում  online  ծանոթությունների, online սիրո  ծնունդների  և  բաժանումների, սիրո  խոստովանությունների  ու  վեճերի, բողոքի  ակցիաների, դրամահավաքների, քննարկումների  ու  շնորհավորանքների, իսկ  վերջերս  նաև  ցավակցությունների (ինչը  ինձ համար   նորություն էր)…Շատ ենք  տարվել  օնլայն  կյանքով,  շատ  ենք  վիրտուալացել…
Featured
Most Popular
Featured

Follow

Videos