18.10.2011

Ֆեյսբուքյան «իմաստուն» հարցեր (Մաս 1)

Կար ժամանակ, երբ մենք Ֆեյսբուք աշխարհում հանգիստ էինք, մենք խաղաղ էինք մեր լեռների պես )))….և ահա, չգիտես որտեղից մեր գլխին որպես պատուհաս թափվեցին ֆեյսբուքյան հարցերը: Եվ այդ օրվանից մենք չունենք հանգիստ, մեզ ամենուր հետևում է մեր հարցասեր հասարակությունը: Իսկ ես մասնագիտությամբ լինելով սոցիոլոգ, էլ ավելի  «ծանր»  եմ տանում այդ հարցերի գոյությունը: Չեք էլ պատկերացնի, թե ինչքան բարդ աշխատանք է հարցաշար կազմելը, ամեն հարց քանի չափանիշներով է դիտարկվում:
Իսկ ֆեյսբուքում ամեն ոք իրեն սոցիոլոգ է ենթադրում  և աջ ու ձախ հարցախույզ  անցկացնում: Խոսքս իհարկե չի վերաբերվում այն մարդկանց, ովքեր պարզապես ինչ-որ հարցի շուրջ փորձում են իմանալ իրենց ընկերների կարծիքը, դա գոնե տանելի է: Ինձ ավելի շատ նյարդայնացնում են  «Հայ սոցիոլոգ», «Սոցիոլոգիական հարցումներ»  և այլ  ենթադրյալ կազմակերպությունների կողմից առաջադրված հարցերը: Ինչպես ասում են մի խայտառակեք ռեսպուբլիկան և մի գցեք այն մասնագիտության համբավը, որից այդքաաան հեռու եք: Եվ այսպես, սկսեմ  անդրադառնալ ինձ, ինչպես նաև գուցե ձեզանից շատերին նյարդայնացնող ֆեյսբուքյան հարցերին և այդ հարցերից ոչ պակաս  շատ նյարդայնացնող դրանց օրիգինալ պատասխաններին`
  • Դպրոցում ո՞ր դասարան եք եղել (Ա, Բ, Գ…) – շատ հետաքրքիր է, թե այս հարցը ինչ նպատակի է ծառայում, գուցե սա կարող է  նպաստել մեր Կրթության և գիտության նախարարության գործունեության լավացմանը:
  • Սիրահարվա՞ծ եք (1.այո/ոչ, 2.ես վերցնում եմ գումարը, 3. ժողովուրդ հուշատետր եք լրացնում, 4. թան էլ չէ փրթած մածուն, 5. քո ինչ գործ…) – մեր սիրահարը փորձում է դարդակիցներ գտնել ֆեյսբուքում, բայց «այդ չար մարդիկ» միայն նրան ծաղրում են:
  • Արև  թե՞ լուսին, շուն  թե՞ կատու, գինի  թե՞ օղի, աղջիկ  թե՞ տղա….- սա թերևս ամենից հաճախ հանդիպող հարցերի ձևն է: Բայց դե ճաշակին ընկեր չկա, մեկը աղջիկ է սիրում, մյուսը տղա…))))
  • Հիշու՞մ եք Ձեր առաջին ուսուցչինիսկ այս հարցի պատասխաններին հետևելիս, հասկանում ենք, որ ֆեյսբուքցիներից շատերի մոտ այդքան երիտասարդ տարիքում արդեն հիշողության կորուստ է նկատվում:
  • Հավատու՞մ եք այլ մոլորակների գոյությանը (1. Ինձ թվում էր, թե դա վաղուց արդեն ապացուցվել է, 2. Երևի ուզում էիք ասել այլմոլորակայիններ) – դպրոցներում ներմուծեցին Աստղագիտություն առարկան, բայց դա էլ ոչ մի օգուտ չտվեց, մարդիկ դեռ տատանվում են այլ մոլորակների գոյության հարցում:
  • Դուք աղջիկ եք թե՞ տղա - բարեկամներ իսկ ու՞ր է երրորդ տարբերակըպետք է մտնել մարդկանց դրության մեջ, չէ որ շատերը  այդպես էլ չեն կողմնորոշվում:
  • Ըստ Ձեզ Նիկոլ Փաշինյանի հրաշալի ձայնային տեմբրով ո՞ր երաժշտական կատարումն ավելի լավ կհնչեր (1. Էմին Դավիդով- Աստղերը, 2. Շպռօտ- Ես եմ քո մեղրը, 3. Հովո- Մութ բանտում, 4. Я на солнышке лежу, 5. Ես նիվա չունեմ) – NO COMMENT!!!
  • Իսկական երջանիկ շնչահեղձ լինելու չափ, ինքնամոռաց և ամբողջ էությամբ երջանիկ եղե՞լ եք (1. Ռոմանտիկներն էին եկել, Ձեզ էին հարցնում, 2. Այո/ոչ, 3. Я в шоке, 4. Այո, և հենց հիշում եմ, էլի շնչահեղձ եմ լինում, 5. Երջանիկը շնչահեղձ չի, այլ հանգիստ ու չերևացող, նուրբ ուրախությունա ) – հայոց լեզվի ինչպիսի իմացություն է դրսևորում հարցի հեղինակը, իսկ հարցին պատասխանողներն էլ,անտեսելով իրենց շնչահեղձությունը, փորձում են ոչնչով հետ չմնալ ))))
Շարունակելի……
Featured
Most Popular
Featured

Follow

Videos