08.03.2012

Ապրելով online…


 Վերջին  ժամանակներս  աշխատանքի  բերումով բավականին շատ  եմ  սոցիալական  ցանցերում  ժամանակ  անցկացնում,  և  անկախ  ինձանից, հետևում եմ  մարդկանց  online կյանքին, ականատեսը  դառնում  online  ծանոթությունների, online սիրո  ծնունդների  և  բաժանումների, սիրո  խոստովանությունների  ու  վեճերի, բողոքի  ակցիաների, դրամահավաքների, քննարկումների  ու  շնորհավորանքների, իսկ  վերջերս  նաև  ցավակցությունների (ինչը  ինձ համար   նորություն էր)…Շատ ենք  տարվել  օնլայն  կյանքով,  շատ  ենք  վիրտուալացել…

26.02.2012

Իսկ ես կնախընտրեի ոչինչ չիմանալ…


Ես  գիտեմ  ինչ  է  սիրահարվածությունը դա  երազ  է  առանց  քուն, ոչնչով  չբացատրվող  բարձր  տրամադրություն, մոռացված  հոգսեր  ու  աշխատանք…Երբ  ուզում  ես  երջանիկ  լինել  միայն  նրա  հետ, պաշտում  ես  նրան,  հիանում  ամեն  մի  խոսքով  և  գործով: Ամբողջ  օրը  միայն  նրա  մասին  ես  մտածում: Երջանիկ  ես  անգամ  նրան  տեսնելու  մտքից: Առանց  նրա  չես  պատկերացնում  ներկադ  ու  ապագադ…
Ես  գիտեմ  ինչ  է  սերըՍերը  ստիպում  է  քեզ  ապրել,  ապրել  իրական  կյանքում, որը  այդ  պահին  ոչնչով  չի  տարբերվում  հեքիաթից:  Երբ  ապրում  ես  միայն  նրանով, անվերջ  հեռախոսազանգեր  ու հաղորդագրություններ: Առանց  նրա  մեկ  րոպեն  անգամ  ժամ  է  թվում: Ամբողջ  աշխարհը  քեզ  համար  սկսվում  և  ավարտվում  է  նրա  մեջ:  Դա  ամբողջ օրը  քո  դեմքից  անպակաս   ժպիտն  է, որը  ցանկացած  բառերից  լավ  է  «պատմում»  քո  երջանկության  մասին: Սերը  քեզ  թևեր  տվող  և  աշխարհը  գունավորող  միակ  զգացմունքն  է, որը  ապրելով  քո  սրտում`  քեզ  երջանիկ  է  դարձնում…

15.02.2012

Այսպես ապրում ենք


Ինչպե՞ս  ենք  մենք  կարողանում  ապրել  իրարից  այսքան  տարբեր  մարդկանց  կողքին…համակերպվո՞ւմ  ենք, սովորո՞ւմ: Ասում  են` մարդը  ամեն  ինչի  հետ էլ  համակերպվում  է,  և՛  կյանքի  ռիթմի,  և՛  կյանքի  ամեն  տեսակ  պայմանների,՛  և  ամեն  տեսակ  մարդկանց  հետ: Մենք  հարմարվում  ենք  ամեն  տեսակ   հանգամանքերի  հետ, հանդուրժում  ենք  մարդկանց, ովքեր  մեզ  հաճելի  չեն, հաճախ  ստիպված  ենք  դա  անել,  որովհետև  մարդ  արարածը  իր  ողջ  էությամբ  վախենում  է  մենակությունից, նրան  շփում  է  պետք  կամ  էլ  պարզապես  ինչ-որ  մեկին  «հարկավոր»  լինելու  զգացողություն: Մենակության  վախը  մեզ  մոտ  շփվելու  պահանջ  է  ծնում, այո, ոչ  թե  սիրո  պահանջ, այլ  պարզ  ու  հասարակ  հարաբերությունների  պահանջ: Կարևոր   չէ, թե  ինչպիսին  կլինեն  դրանք, կարևորը, որ  լինեն:

05.02.2012

Ինչի՞ց է, որ…



 Ինչի՞ց  է, որ  օրեցօր  անճանաչելի  է  դառնում  մեզ  շրջապատող  աշխարհը,  անճանաչելի  են  դառնում  մեր  կողքի  մարդիկ…
Ինչի՞ց  է, որ  այս  աշխարհում  բառերը  արդեն  վաղուց  կորցրել  են  իրենց  արժեքը…նույնիսկ  արարքներն  են սկսել  կասկածի տակ  դրվել…
Ինչի՞ց  է, որ  մարդիկ  շատերին  են  հավատում, բայց  ոչ ոքի  չեն  կարողանում  վստահել…
Ինչի՞ց  է, որ  ստում  են` երջանկությունը  չկորցնելու  համար, դավաճանում  են` ընկերությունը  պահպանելու  համար…
Ինչի՞ց  է, որ  օրեցօր  մենք  դառնում  ենք  ամբոխի  անբաժան մասը, հանդիպում  հազարավոր  մարդկանց, նրանց  հետ  կիսում  օրը, բայց  միևնույն  է  միայնակ  ենք…
Ինչի՞ց  է, որ  մարդիկ  դադարել  են  երազել, հիմա  միայն  պլանավորում  են…

24.01.2012

Անցյալի դռները ծեծելով…


Անցյալ…մեր  կյանքի  ամենակարևոր մասնիկը  թերևս: Հենց  անցյալն  է  մեզ  կերտել այնպիսին, ինչպիսին  մենք  հիմա  ենք…
Անցյալ, այն, ինչը  հիշեցնում  են  լուսանկարները, գրառումները  օրագրերում  , պատահական  լսած  երգի  բառերը, ծանոթ  ձայները  և  հանդիպած  աչքերը…Անցյալ…ինչի  մասին  երբեմն  ուզում  ենք  մոռանալ  ու  երբեք  չհիշել, խոստանում  ենք  մեզ  ջնջել  այն  հիշողությունից, ուղեղից  ու  մտքերից, բայց  մոռանում ենք, որ  կան  բաներ, որ  հիշվում  են ՍՐՏՈՎ, և կրկին  մեզ  մատնում  է  մեր  հայացքը,  խոսքերը  և  աչքերը…չենք  մոռացել, մատնում  են  ու  լուռ  ասում, որ  ՀԻՇՈՒՄ ԵՆՔ…Անցյալ…պետք  չէ  նրանից  վախենալ, բայց  և  ապրել  նրանով  չի  կարելի, չի կարելի   բռնել  նրա  ձեռքը  ու  բաց  չթողնել…
Շատ  հաճախ  մենք  վախենում  ենք  թողնել  անցյալը, որովհետև  վախենում  ենք  լողալ  չկարողանալ  «ներկա»  կոչվող  օվկիանոսում  , իսկ  ապագան  թվում  է  անհաս  ու  մշուշոտ…

15.01.2012

«Չգրված» օրենքների սահմանին




Մենք  ապրում  ենք և  ինքներս  մեզ  համար  օրենքներ  ստեղծում: Ինքներս  ենք որոշում, թե  լուսացույցի  որ  գույնի  տակ  կարելի  է  անցնել,  որի  տակ `ոչ: Ինքներս ենք  գծում  հետիոտների  համար  նախատեսված  անցումները  և  փողոցն  անցնում դրանց  վրայով: Ինքներս  ենք  որոշում  բոլոր  «կարելիները»  և  «չի  կարելիները»: Մենք  այնքան  ենք սովորել  քայլել  նախապես  գծված  և  որոշված  ճանապարհով, որ  վախենում  ենք անգամ  մեկ  ավելորդ  քայլ  անել,  երբ  հստակ  որոշված  չէ  մեր  ուղին: Ինքներս  ենք  որոշում, թե  ինչն  է նորաձև, ինչը`ոչ: Մենք  մշտապես  հսկողության  տակ  ենք  պահում  մեր  զգացմունքները  և  զսպում  դրանք: Հեռացող  մարդու  հետևից  չենք  կարողանում  գոռալ  «սպասիր, մի  հեռացիրմնա»:     Մենք  «որոշել  ենք» , որ  չի  կարելի, որ  կողքինը  տեսնի  մեր  թուլությունըամոթ  կլինի, որ  փողոցում  պարենք  ուրախությունից, գոռանք  մեր  երջանկության  մասին, բայց  դաժանությունը  և  սառնությունը    ոչ  մի  դեպքում  թաքցնել  չի  կարելի , պետք  է  ցույց  տալ, որ  դու  ուժեղ  ես… 

13.01.2012

Կարողանում էի սիրել, ներել և հավատալ…


Շատ  վաղուց` տարիներ  առաջ, ես  կարողանում  էի  ՆԵՐԵԼ  մարդկանց: Նրանց որոշ  արարքներ  վերագրել  թուլությանը,  սխալներին,  անհամարձակությանը…և շատ  այլ  թերությունների: Անցան  տարիներ,  ես  մեծացա  և  սովորեցի  ՉՆԵՐԵԼ: Չներել  թուլությունը,  չներել  սխալները,  չներել  հիմարությունները: Ես  ստիպեցի ինձ  մտածել,  որ,  եթե  ներես  սխալները,  հանդուրժես  ցավը  և  վիրավորանքը, ներես  դավաճանությունը,  լռես  և  ներես, ապա  մարդիկ  կսկսեն  արհամարհել  քեզ, նրանք  կմոռանան  ով  ես  դու,  կմտածեն,  որ  դու  ոչինչ  ես...Էլի  ժամանակ  անցավ, և  ես  հասկացա, որ  ներելու  կամ  չներելու  մեջ  չկա  և  ոչ  մի  տարբերություն, և  չկա  ոչ  մի  նշանակություն, եթե  մենք  չսովորենք  ենթադրություններ  անել  այդ ամենից: Հիմա  ես  ԿՐԿԻՆ  կարողանում  եմ  ներել...բայց  արդեն  մոռանալ  չեմ կարողանում: Չեմ  կարողանում  մոռանալ, թե  ինչպես  ինձ  դավաճանեցին, ինչպես վիրավորեցին,  ինչպես  թիկունքից  հարվածեցին…
Featured
Most Popular
Featured

Follow

Videos