Մենք ամեն անգամ վարվում ենք այնպես, ինչպես ընդունված է, այլ ոչ թե այնպես ինչպես ուզում ենք, շատ դեպքերում չհասկանալով էլ, թե ո՞ւմ կողմից է դա ընդունված…չի կարելի զանգել, չի կարելի գրել, չի կարելի հիշել, չի կարելի կարոտել, չի կարելի…երևի թե ընդհանրապես զգալ չի կարելի, փոխարենը կարելի է բոլորին անխտիր ժպտալ, լինել ուժեղ: Պարտադիր պայման է ԲՈԼՈՐԻՑ տարբերվելու փորձեր անելը, իհարկե հաշվի չառնելով այն հանգամանքը, որ մեկ ամբոխից դուրս գալով, մենք ընկնում ենք մեկ այլ, տարբերվել փորձողների ավելի անկայուն ամբոխի մեջ….
15.01.2012
«Չգրված» օրենքների սահմանին
Автор:
Anulik
на
09:39
Մենք ապրում ենք և ինքներս մեզ համար օրենքներ ստեղծում: Ինքներս ենք որոշում, թե լուսացույցի որ գույնի տակ կարելի է անցնել, որի տակ `ոչ: Ինքներս ենք գծում հետիոտների համար նախատեսված անցումները և փողոցն անցնում դրանց վրայով: Ինքներս ենք որոշում բոլոր «կարելիները» և «չի կարելիները»: Մենք այնքան ենք սովորել քայլել նախապես գծված և որոշված ճանապարհով, որ վախենում ենք անգամ մեկ ավելորդ քայլ անել, երբ հստակ որոշված չէ մեր ուղին: Ինքներս ենք որոշում, թե ինչն է նորաձև, ինչը`ոչ: Մենք մշտապես հսկողության տակ ենք պահում մեր զգացմունքները և զսպում դրանք: Հեռացող մարդու հետևից չենք կարողանում գոռալ «սպասիր, մի հեռացիր…մնա»: Մենք «որոշել ենք» , որ չի կարելի, որ կողքինը տեսնի մեր թուլությունը…ամոթ կլինի, որ փողոցում պարենք ուրախությունից, գոռանք մեր երջանկության մասին, բայց դաժանությունը և սառնությունը ոչ մի դեպքում թաքցնել չի կարելի , պետք է ցույց տալ, որ դու ուժեղ ես…
Մենք ամեն անգամ վարվում ենք այնպես, ինչպես ընդունված է, այլ ոչ թե այնպես ինչպես ուզում ենք, շատ դեպքերում չհասկանալով էլ, թե ո՞ւմ կողմից է դա ընդունված…չի կարելի զանգել, չի կարելի գրել, չի կարելի հիշել, չի կարելի կարոտել, չի կարելի…երևի թե ընդհանրապես զգալ չի կարելի, փոխարենը կարելի է բոլորին անխտիր ժպտալ, լինել ուժեղ: Պարտադիր պայման է ԲՈԼՈՐԻՑ տարբերվելու փորձեր անելը, իհարկե հաշվի չառնելով այն հանգամանքը, որ մեկ ամբոխից դուրս գալով, մենք ընկնում ենք մեկ այլ, տարբերվել փորձողների ավելի անկայուն ամբոխի մեջ….
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)

0 коммент.:
Отправить комментарий