
...Ինչո՞ւ մարդիկ չեն թռչում թռչունների պես, որովհետև նրանք թևեր չունեն՞...ո՜չ, թևերը մարդուն վեր չեն հանի: Ինչպե՞ս կարող է թռչել մի արարած, ով սովոր է սողալու, ինչպե՞ս կարող է թռչունի պես երկնքում ճախրել մի արարած, ով ընդունակ է սպանել իր նմանին, նվաստացնել, ծաղրել, ստել, կողոպտել, պատերազմել, ավերել, քանդել...Ոչ, մարդիկ չեն կարող թռչել, թևեր ունենալը հատուկ է միայն ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՆ...Իսկ հրեշտակներին մարդիկ չեն նկատում...առօրյա մռայլության ու գորշության մեջ չեն նկատում նրանց լուսավոր դեմքերը, չեն նկատում ճերմակ-ճերմակ թևերը, որոնք նրանք փռում են իրենց սիրելի մարդու վրա ու պաշտպանում նրան չար հայացքներից...մարդիկ չեն նկատում հրեշտակներին, իսկ հրեշտակները չեն նեղանում դրանից, նրանք կուչ են գալիս մարդկանց անտարբերությունից ու խնամքով թաքցնում թևերը, թևերը, որոնց վրա մարդիկ կանգնում են իրենց կեղտոտ ոտքերով...իսկ նրանք չեն նեղանում, միայն վախենում են ցավից, որ մարդիկ պատճառում են իրենց...





