26.06.2012

Լուռ մենակություն...

-Տխու՞ր ես:
-Մենակ եմ...
-Արցունքնե՞ր:
-Մենակություն....
-Մենակությու՞ն....
-Մենակություն...Երբ թվում է` մենակ չես, մենակ են մտքերդ...երազանքներդ...Հոգիդ  դատարկ  է, ուրախությունդ ծիծաղելի, տխրությունդ` հարազատ, երազներդ ոչնչի մասին, ճանապարհներդ միակողմանի, կամուրջները վառված...«Ամեն ինչ հասկացողների» կողքին դու էլի մենակ ես, թվում է հասկանում են բոլորին, բայց ոչ քեզ...Դու ինքդ էլ քեզ չես հասկանում:

05.06.2012

Եվ միայն երբ կորցնում ենք...

Ասում են, երբ շատ ես սիրում, դա դադարում են նկատել...
Ասում են, երբ շատ ես ներում, դա էլ չեն գնահատում...
Ասում են միայն կորցնելուց հետո են հասկանում, որ թանկ էիր, կորցնելուց հետո են հասկանում, որ սիրում են ու կորցնելուց հետո են գնահատում...
Բոլորն էլ կյանքում միայն մարդուն կորցնելուց հետո են հասկանում, թե  ինչ թանկ էր/է  նա իրենց համար: Եվ ամենաահավորը, երբ էլ ոչ մի հնարավորություն չկա այդ մարդուն հետ բերել, նորից տեսնել նրան: Դու շրջվում ես, գոռում, բայց նա անցյալում է մնացել, նա չկա քո ներկայում ու քո ձայնը մոլորվում է անցյալը ներկային միացնող ճանապարհների խաչմերուկներում....ու այդպես էլ չի հասնում նրան...

22.05.2012

Բարև...ես եմ...


Բարև…ես  եմ…Ինչքան  երկար  ժամանակ  է  որոշում  եմ  քեզ  նամակ  գրել,  բայց  ամեն  անգամ  մի  բան  ինձ  կանգնեցնում է, երևի  անհամարձակ  եմ: Գուցե  վախենում  եմ, որ  չես  հասկանա  բառերս,  չես  հասկանա  մտքերս, որովհետև  ես  ինքս  էլ  հաճախ  ինձ  չեմ  հասկանում…Ես  չեմ  կարող  քեզ  բացատրել, թե  ինչպես  եմ  ապրում, ուզում  եմ…ուզում  եմ  գտնել  հազարավոր  բառեր, կարևոր  և  ոչ  այնքան, հասկանալի  ու անհասկանալի , բայց  չեմ  գտնում  ոչ  մի  բառ...Չեմ  կարող  բացատրել, թե  ինչո՞ւ  գիշերները  չեմ  կարողանում  քնել, ինչո՞ւ  եմ   նույն  երգը  տաս  անգամից  ավել  լսում` անգիր անելով  ամեն  մի  բառը  ու  հնչյունը…երբեմն  ինչքա՜ն  դժվար  է   ասել  այն,  ինչ  կա  սրտումդ, բառերը  պտտվում  են  գլխումդ,  դրանք  լեզվիդ  ծայրին  են, դասվորում ես  միտքդ, մի  բառը  փոխարինում  մյուսով`սխալ  չհասկացվելու  համար…բայց  էլի  չես  համարձակվում…

17.05.2012

Դերենիկ Դեմիրճյան «Հայը»



Այս շաբաթվա ծոմակախառը, միասեռականների ու «ֆաշիստների», ազգայնականների ու ժամանակակիցների պատերազմական իրադարձությունների հետ կապված հիշեցի Դերենիկ Դեմիրճյանի  «Հայը» ստեղծագործությունը, որը շատ տեղին է հիմա կարդալ....և մի փորձեք ամեն մեկդ ըստ ձեր հասկացածի ու չհասկացածի վերլուծել հային, ՀԱՅԸ  ԵՐԵՎՈՒՅԹ է... տարօրինակ, հանելուկային, և որքա՜ն խաբուսիկ երևույթ......
Ահա աշխատանքը ամբողջությամբ`
Դուք արդյոք ինչ-որ բան հասկանում ե՞ք հայից: Որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած է հայը, և որքա՜ն խաբուսիկ երևույթ: Ի՞նչ է ինքը, իր նկարագիրը. զուր աշխատանք: Փորձում, գտնում ես նրա ինքնությունը, պարզվում է, որ դա էլ երևույթ է: Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է. թվով ամենափոքրը` տառապանքով ամենամեծը, ժամանակով ամենահինը` վիճակով ամենից անփոփոխը, անփոփոխը, անփոփոխը… Ամենից աննպաստը իր երկրի դիրքն էր, ամենից համառ ու ամուր կառչեց իր երկրից:

30.04.2012

Լայքել անլայքելին


-Բա իմացա՞րնկարներս  լայքել էր
-Ստատուսդ  լայքեցի, շատ  լավն էր
-Որ  խնդրեմնկարս  կլայքե՞ս, մրցույթի  եմ  մասնակցում
-Մեծ լայք  ձեր  արածին, ես  ձեզ  լայքում եմ
-Բայց  քո  պոստը  ավելի  շատ  լայք ունի…ձեր  էջը  քիչ  լայք  ունի…
-Էլ  չեմ  լայքելու, թող  իմանա, որ  նեղացել  եմ…
Լայք, լայք, լայք…տարիներ  առաջ  այսպիսի  նախադասություններ  լսելիս  հնարավոր  էր  մտածեինք` դիմացինը  այլմոլորակային  է, իսկ  հիմա  այս  բառը  այնքան  հարազատ  է  դարձել  մեզ, այնքան  է  ընդգրկվել  մեր  առօրյա  բառապաշարում, որ  չենք  էլ  նկատում, թե  օրվա  մեջ  քանի  անգամ  ենք  արտասանում  այն, ինչ  կոնտեքստում, ինչ  նշանակություն  ենք  դրան  տալիս  ու  ինչ  ենք  դրա տակ  հասկանում…

23.04.2012

Off-Line... Навсегда

Չնայած, որ ես իմ բլոգում գրում եմ միայն հայերեն, բայց չկարողացա այս գրառումը չանել...Ինչպես նաև չցանկացա այն թարգմանել, որովհետև ռուսերենով շատ գեղեցիկ է գրված.....

Это сейчас мы дети, подростки. Но потом мы все когда-нибудь покинем 
эти сайты. Мы вырастем, правда. У всех у нас появится семья, дети. Уже
не будем думать о контакте, скайпе, аське и тд. Но когда-нибудь... Ты
обязательно найдешь бумажку где написан твой логин и пароль. Просто так включишь компьютер. Зайдешь Вконтакт. Давно уже опустевшая страница.

05.04.2012

Ու՞ր կորան մեր հին ու բարի մուլտերը


Որքան էլ զարմանալի է, բայց մեր այսօրվա սերիալային հերոսներին կուռք դարձրած և  ինտերնետին մեծերից լավ տիրապետող փոքրիկները մուլտֆիլմեր դիտելու ժամանակ էլ են գտնում: Իհարկե խոսքը չի վերաբերվում այն փոքրիկներին, ովքեր ոչ իրենց կամքով, այլ ծնողների զբաղվածության պատճառով ժամերով «դատապարտվում են»  հեռուստացույցով գովազդներ և դրանց ընդմիջումներին էլ մուլտֆիլմեր նայելուն: Այս անգամ  իմ մտահոգությունը ավելի շատ այդ մուլտֆիլմերի բովանդակությունն է, քանի որ երեխաների  «ստիպված»  մուլտֆիլմ նայելու կամ  քիչ նայելու խնդիրը շատ ավելի խորը հիմքեր ունի, որոնք իհարկե հանգում են բոլոր խնդիրների «նախահայր» հանդիսացող գլոբալիզացիային…
Featured
Most Popular
Featured

Follow

Videos