30.04.2012

Լայքել անլայքելին


-Բա իմացա՞րնկարներս  լայքել էր
-Ստատուսդ  լայքեցի, շատ  լավն էր
-Որ  խնդրեմնկարս  կլայքե՞ս, մրցույթի  եմ  մասնակցում
-Մեծ լայք  ձեր  արածին, ես  ձեզ  լայքում եմ
-Բայց  քո  պոստը  ավելի  շատ  լայք ունի…ձեր  էջը  քիչ  լայք  ունի…
-Էլ  չեմ  լայքելու, թող  իմանա, որ  նեղացել  եմ…
Լայք, լայք, լայք…տարիներ  առաջ  այսպիսի  նախադասություններ  լսելիս  հնարավոր  էր  մտածեինք` դիմացինը  այլմոլորակային  է, իսկ  հիմա  այս  բառը  այնքան  հարազատ  է  դարձել  մեզ, այնքան  է  ընդգրկվել  մեր  առօրյա  բառապաշարում, որ  չենք  էլ  նկատում, թե  օրվա  մեջ  քանի  անգամ  ենք  արտասանում  այն, ինչ  կոնտեքստում, ինչ  նշանակություն  ենք  դրան  տալիս  ու  ինչ  ենք  դրա տակ  հասկանում…
Այնքան  ենք  տարվել  լայք  գործողությամբ, որ  դրա  տակ  սկսել  ենք  հասկանալ  գրեթե  ամեն  ինչ.  և՛  սիրո  խոստովանություն,  և՛  սեր,  և՛  հաղթանակ, և՛  պարտություն: Ամեն  ինչ  այնքան   ծայրահեղ է, որ  լայքերի  քանակով  մարդիկ  որոշում  են  կյանքում  իրենց  կայացած  լինելու  աստիճանը,  ինքնահաստատվում են  լայքերի  թվի  հաշվին, դրանցով  են  որոշում  դիմացինը  իրենց  սիրում  է , թե`  ոչ…Լայքե՞ց  նկարներդ, ուրեմն  սիրում  է, լայքեց  ստատուսդ, ուրեմն  հասկացավ  մտքինդ…Լայքը  դարձել  է  մեր  կարծիքը, մեր  ձայնը, մեր  մտքերը  արտահայտելու  միջոցը….Իհարկե  շատ  հեշտ  է  սեղմել  լայք  կոճակը  և  դրանով  իսկ  ամեն  ինչ  ասել….Բայց  արդյո՞ք  դա  այդպես  է: Եթե  լայք  կոճակը  օգտագործվեր  միայն  ինչ-որ  բանի  հավանություն  տալու, կամ   համաձայնությունդ  արտահայտելու  միջոց, ամեն  ինչ  պարզ  կլիներ, բայց  դա  այդպես  չէ, ֆեյսբուքում  լայքվում  է ամեն  ինչ, լայքվում  է  անկախ  թեմայից,  անկախ  դրական  կամ  բացասական  իմաստ  պարունակելուց, մի  խոսքով` ԼԱՅՔՎՈՒՄ  Է  ԱՆԼԱՅՔԵԼԻՆ…Ինձ  միշտ  ամենից  շատ  զարմացնում  և  զայրացնում  է, երբ  տեսնում  եմ  Գագիկ  Շամշյանի  Ֆեյսբուք  տեղադրած  նկարների  տակ  լայքերի  թիվը, հարյուրավոր  մարդիկ  լայքում  են  ավտովթար, ինքնասպանություն, մահ, արյունոտ  տեսարաններ  պարունակող  ֆոտոները: Ոչ  մի  կերպ  չեմ  կարողանում  հասկանալ, թե  մարդիկ  տվյալ  դեպքում  ի՞նչն  են  լայքում: Ինչպե՞ս  կարելի  է լայքել  մի  նկար, որում  պատկերված  է  ինքնասպան  եղած  անչափահաս  երեխա  և  կողքին  լաց  եղող  նրա  ծնողը: Եթե  այդ  լայքերով  փորձում  եք  հաճոյանալ  Շամշյանին, կամ  նրա  աշխատանքի  հանդեպ  ձեր  վերաբերմունքն  արտահայտել, ապա  դա  անելու  այնքան  էլ  լավ  միջոց  չեք  ընտրել: Ինքնասպանություն  պատկերող  նկարը  լայքելով  դուք  ոչ  թե  Շամշյանի  աշխատանքն  եք  գնահատում, այլ  ձեր  «հավանությունն»  եք  տալիս  ԵՐԵՎՈՒՅԹԻՆ…վաղուց  ժամանակն  է  սա  հասկանալ:
Նույնքան    անընդունելի  եմ  համարում  նաև  Եղեռնի  և  Ցեղասպանության  նկարները  լայքելը…Միայն  չասեք,  թե  լայքում  եք, որ  այդ  կերպ  տարածեք  այդ  նկարները, որ  աշխարհը  իմանա  ձեր  ցավը….ցավը  աշխարհին  հասցնելու  համար  Ֆեյսբուքում  կա  SHARE  կոճակը….Վերջապես  հասկացեք, որ  LIKE  նշանակում  է  ՀԱՎԱՆԵԼ…Եվ  ինչ  կմտածի  մի  թուրք, ով  տեսնի, որ  հայ  մանուկների  դիակների  նկարի  տակ  -յան  վերջավորությամբ  1000 հոգի  իրենց  հավանությունն  են  տվել….Երբևէ  մտածե՞լ  եք այս  մասին: Այս  ամենը  աբսուրդի  է  վերածվում..
Լայք  կոճակը  իսկական  չարիքի  է  վերածվել, նրանց  ձեռքին, ովքեր  չեն  հասկանում  դրա  իսկական  իմաստը, չեն  կարողանում  այն  ճիշտ  օգտագործել…«1.5 Million Likes Before April 24»  ֆեյսբուքյան  էջը, որը  ուներ  մեր  լայքերի  կարիքըև  որը  լայքելով  մենք  պետք  է  թշնամուն  ցույց  տայինք  մեր  համախմբվածությունը  նաև  վիրտուալ  տիրույթում, մեծ դժվարությամբ  լայքեր  հավաքեց, իսկ  ադրբեջանական  «Статусы», «Мысли»…էջերը  մեծ  սիրով ամեն  օր  լայքում  են  հանապազօրյա  ստատուսի  ծարավ  մեր  հայ  աղջիկները  ու  չեն  էլ  նկատում, որ  շատ  հաճախ  այդ  էջերի  «Մեր  մասին»  բաժնում  երկիրը  Ադրբեջանն  է  նշված…
Կարծում  եմ  վաղուց  ժամանակն  է  Ֆեյսբուքում  DISLIKE  կոճակը  ներմուծել, որովհետև  ինչպես  ամեն  օր  համոզվում  եմմարդիկ  այդպես  էլ  չեն  սովորում  ինչը  կարելի  է լայքել, ինչը`ոչ, ում  կարելի  է  լայքել  ում`ոչ: Լայքում  ենոր  լայքվեն,  լայքում  են  լայքելու  համար, լայքում  են  անլայքելին

Featured
Most Popular
Featured

Follow

Videos