02.04.2012

Դեռ երեկ


Դեռ  երեկ  տուն  հասնելուն  պես ես  գիտեի, որ  առաջին  մարդը, ում  կուզեի  զանգել  և  պատմել  օրվա  մասին, կիսվել  ամեն  ինչով, խոսել-խոսել, ծիծաղել…և  պարզապես  լռել, դա ԴՈՒ  էիր…Խոսել  քեզ  հետ  ոչնչի  մասին, գրել  կեսգիշերին, որ  սկսվեց  նոր  օրը` մեր  օրը…Գրել  քեզ  բարի  լույս  և  բարի  գիշեր, սպասել  քո  պատասխանին  և  ժպտալ  այն  կարդալիս…Դեռ  երեկ   ես  սիրում   էի` առանց  «եթե»-ների  ու  պատճառների: Դեռ  երեկ  ես  բռնում  էի  քո  ձեռքը  և  սիրտս  ջերմանում  էր  այդ  ջերմությունից, դեռ  երեկ  ես  ինձ աշխարհի  տերն  էի  զգում, ինձ  համար  չկային  ժամեր  ու  ժամացույցներ, կայինք  միայն  ՄԵՆՔ, մենք  երկուսով, մեր  աշխարհը, մեր  ժամանակը…Եվ  մենք  չէինք  դադարում  զարմանալ   մեր  երջանկության  վրա, այդ  ինչպե՞ս  պատահեց, որ  մենք  գտանք  իրար`այդքան  անսպասելի  ու  միևնույն  ժամանակ  այդքան  սպասված…

Բայց  անգութ  ժամանակի  դեմ  անզոր  են  բոլորը… անզոր է և սե՞րը, անզոր  էինք  մե՞նք…
Եվ  ահա, մի  գեղեցիկ  օր` արթնանալով  ես քեզ ոչինչ    չեմ  գրում  և  նույնիսկ  առաջինը  քեզ  չեմ  հիշում  աչքերս  բացելուն  պես…իսկ  երեկոյան  ինձ  բռնում  եմ  այն  մտքի  վրա, որ  օրս  անցել  է առանց  քո  մասին  մտքերի, չեմ  մտածել  ու՞ր  ես  հիմա, ի՞նչ  ես  անում,  ինչու՞  չզանգեցիր…Եվ  այդ  պահին  ինձ  պատում  է մի անասելի  սառնություն,  դատարկություն, անորոշություն…դու  կաս, բայց  ոչ  ինձ  համար, դու  ապրում  ես,  բայց  ոչ  իմ  մտքերում…Եվ  այդ  պահին  ես  սկսում  եմ  գիտակցել, որ  շատ  հաճախ  կյանքում  մենք  կորցնում  ենք  մարդկանց, ամենաթանկ  մարդկանց… նրանք  չեն  մահանում,  նրանք  ապրում  են,  շնչում,  քայլում  նույն  փողոցներով  ինչ  մենք, նրանք  կան, գոյություն  ունեն, պարզապես  ոչ  մեզ  համար…Կորցնելը  միշտ  էլ  դժվար  է, հատկապես, երբ  իրոք  կորցնելու  բան  կա…Կորուստը  վախեցնում  է…Եվ այդ  պահին  ես  ամենից  շատ  եմ  ուզում  ՊԱՐԶԱՊԵՍ  ՑԱՆԿԱՆԱԼ  հավաքել  քո  հեռախոսահամարը  և  լսել  ձայնդ, ուզում  եմ  գրել  քեզ  կյանքիս  փոքրիկ  երջանկությունների  մասին, պատմել  ինչպես  անցավ  օրս, և  լսել  քո  ծիծաղը…Բայց  ոչինչ  փոխել  հնարավոր  չէ, ես  դա  չեմ  անում, որովհետև  անգութ  ժամանակի  դեմ  անզոր  են  բոլորը…հիմա  մենք  ապրում  ենք  երկրի  տարբեր  բևեռներում,  կյանքի  հակառակ  կողմերում,  մեզ  իրար  միացնող  ոչ  մի  կամուրջ  չկա,  ինձ  քեզ  մոտ  բերող  ոչ  մի  ճանապարհ  չկա, և  դեպի  քեզ  քայլ  անելով` ես  անդունդը  կգլորվեմ…դու  մնացել  ես  քո  գարնան  մեջ, իսկ  ես  իմ  ձմռան…
Դեռ  երեկ  դու  այն  միակն  էիր,  ում  ուզում  էի  զանգել  ու  պատմել  կյանքիս  փոքրիկ  երջանկությունները….


Featured
Most Popular
Featured

Follow

Videos