Վերջերս հայերի մեջ շատ է շատացել բազմակարծությունը և խորացել է պառակտությունը: Կարծես մարդկանց պարզապես մի թեթև թեմա, մի աննշան կայծ է պետք, որ բաժանվեն բանակների ու իրար քարկոծեն: Ու չգիտես ինչու, բոլոր վեճերն էլ վերջում բերում հանգեցնում են հայրենասիրությանը և ազգային արժեքներին: Բազմակարծության և պառակտության հետ մեկտեղ մի տարօրինակ սինդրոմ է նկատվում`քննարկվելիք բուն թեմայից շեղվել և անհասկանալի, շատ դեպքերում էլ նույն փակուղին տանող ուղղությամբ ընթանալ:
Այդ տարօրինակ սինդրոմի թերևս ամենավառ դրսևորումը ինձ համար էլի վերջերս «ծնունդ առած» մեկ այլ երևույթն է` տարբեր լրատվական կայքերում, բլոգներում և սոցիալական ցանցերում նյութերի ու գրառումների տակ ուղղագրական, կետադրական և տառասխալներ «ուղղելը»: Մեկնաբանողների ուղիղ 80%-ը առանց քննարկվող նյութի կոնտեքստը, բուն ասելիքը և կարևորությունը հասկանալու, արծարծվող թեմայից կիլոմետրերով հեռանալով` ձեռքն է վերցնում «կարմիր գրիչը» և սկսում մյուս մեկնաբանողների ու նյութի հեղինակի նույնիսկ ամենաաննշան սխալները ուղղել: Եվ դա սովորաբար անում են ոչ հայերենով գրողները, իրենք էլ ամեն բառի մեջ մի քանի սխալ թույլ տվողները... «Կարմիր գրիչները» չեն խնայում ոչ մեկին և ոչ մի գրառում, նրանք չեն զլանում ամբողջ գրառումը 5 անգամ կարդալ, հաշվել բազմակետերի կետերը 3-ն են, թե՞ պատահմամբ 4-ը, և եթե ձեր բախտը չբերեց, և դուք ոչ թե 4 այլ 5 կետով եք ավարտել ձեր նախադասությունը, նրանք դա ձեզ չեն ների, կհիշեն ձեր դպրոցական ուսուցիչներին, ձեզ ատեստատ տվող դպրոցի տնօրենին, ձեզ ԲՈՒՀ ընդունած հանձնաժողովի անդամներին հատ-հատ...և մի բան էլ չեն մոռանա ձեզ անգրագետ անվանել... «Կարմիր գրիչները» չեն ներում նախադասությունը փոքրատառով սկսելը, շատ ծանր են տանում կետադրական նշանների բացակայությունը, չեն հանդուրժում օտարածին բառերի օգտագործումը: Ամոթ էլ չի, դուք դպրոց չե՞ք գնացել, չգիտեք, որ հայերենում չկա «?» նման հարցական նշան :)))) Կամ էլ ինչո՞ւ եք փակագծերով ժպտում, ինչ ոչ հայրենասիրական, ֆաշիստական դրսևորումներ են: Այսուհետ «Կարմիր գրիչների» զայրույթը չառաջացնելու համար ժպտացեք միայն հայկական ավանդական ՃՃՃՃՃՃ-երով:

Հարգելի «Կարմիր գրիչներ» հերիք է, ուշքի եկեք, սթափվեք: Ամոթը ոչ թե արագ տպելուց մի որևէ տառ բաց թողելն է, այլ ձեր` արդեն իսկ անտանելի դարձած պահվածքը: Խնդրանք. կարմիր գրիչը ձեռքներդ առնելուց և հերթական գրառումը մանրադիտակի տակով անցակցնելուց առաջ, փորձեք նախ հասկանալ նյութի իրական բովանդակությունը, կենտրոնացեք ասելիքի վրա, ինչու չէ, տեսեք ով է նյութի հեղինակը, չէ որ եթե այդ մարդը այդքան կարևոր թեմաների մասին կարծիք է հայտնում, տպագրվում է, վերահրապարակվում, ուրեմն նա դպրոց հաստատ գնացել է, գիտի, որ «եթե»-ից առաջ ստորակետ է դրվում: Եվ վերջապես կա KDWin, հնարավոր է մարդը չի կարող ամեն վայրկյան ՀԱՅԵՐԵՆ չակերտներ դնել, հայերեն Ճ-երով ժպտալ: Դա չի նշանակում, որ նա անգրագետ դարձավ: Ու զարմանալի է նաև, որ «Կարմիր գրիչները» հիմնականում տրանսլիտով են գրում: Նախ ինքներդ ձեր աչքի գերանը տեսեք, հետո նոր ուրիշի աչքի փուշը: Վերջերս արդեն այնքան տհաճ է դարձել այս «Կարմիր գրիչների» ներկայությունը գրառումների տակ մեկնաբանություններում, որ անկախ քեզանից մեկ բառ գրելուց այնքան ես լարվում, որ հնարավոր է դրանից էլ սկսես տառասխալներ թույլ տալ: Շեղելով մարդկանց ուշադրությունը ձեր ծայրահեղ գրագիտության վրա, շեղում եք քննարկումը, գուցե դրանով վնասում եք թեմայի զարգացմանը: Հետո էլ բողոքում եք, որ ոչ մի հարց լուծում չի ստանում: Չէ որ լուծում տվողներից մեկն էլ դուք եք, իսկ դուք խնդիրը թողած բութերի ու ստորակետների հետևից եք ընկնում......Ի դեպ որպեսզի անգործ չմնաք, բազմակետերի 3 կետի փոխարեն 6 կետ եմ դրել, կարող եք քննադատել :)