Մենք բոլորս, ինչպես և միլիոնավոր մարդիկ երկրագնդի տարբեր մասերում ամեն օր, ամեն իրավիճակում փորձում ենք ճիշտ ընտրություն կատարել, ճիշտ խոսքեր գտնել, ճիշտ քայլեր կատարել և հանգիստ լինել մեր խղճի առջև: Մենք հեղեղում ենք մեր ուղեղը ճշտի և սխալի մասին մեր թվացյալ ճշմարիտ պատկերացումներով ու ապրում դրանցով` փորձելով հավատացնել ինքներս մեզ, որ դա է իրականությունը և որ այլ իրականություն գոյություն ունենալ չի կարող: Արդյունքում ի՞նչ ենք ստանում. անիմաստ ու խճճված մտքերով ու սկզբունքներով (որոնք անգամ մերը չեն) կառուցված մի լաբիրինթ, որում օր օրի ավելի ու ավելի ենք խճճվում` համառորեն չցանկանալով դուրս պրծնել դրանից: Ոչ, մենք շարունակում ենք թափառել այն հիմար ծուռումուռ դոգմաների ճանապարհով, որ ինքներս ենք ստեղծում` հավատացնելով ինքներս մեզ, որ կյանքն է այդպիսին, որ այն բարդ է, դժվարություններով, լուռ հեգնանքով, խոսքի տակ թաքնված խոսքով… ոչ, խոսքի տակ թաքնված խոսքում թաքնված այլ խոսքերով լի…
Իսկ գուցե մենք կանգ առնենք մի պահ և փորձենք գտնել սկիզբն այս աղավաղված հարաբերությունների, աղավաղված մտքերի ու ենթադրությունների, որոնք հոգնեցնում են մեզ, դառնում հիասթափության ու կոտրված սրտերի պատճառ: Իսկ գուցե այս ամենի փոխարեն մի պահ սկսենք մտածել, որ աշխարհն այնքան էլ բարդ չէ, որքան մեզ է թվում և որ այդ խճճված կծիկն իրականում մեր անհիմն ու անտեղի մտքերն են ու հաճախ ձևականություններով լի հարաբերություննե՞րը:
Թերևս սա է իրականությունը, որը մենք ինքներս ենք ստեղծում և ինքներս էլ դրանից դժգոհում, դժգոհում ու նորից դժգոհում. գուցե պատճառն այն է, որ մենք պարզապես սիրու՞մ ենք դժբախտ լինել, սիրու՞մ ենք տ առապել… կամ գուցե սիրում են ք այդ տառապանքը ցուցադրե՞լ` արժանանալու համար ուշադրության ու կարեկցանքի. նորից աղավաղված հարաբերություններ: Մնում է հուսալ, որ մի օր մենք կդադարենք սիրել տառապյալի այդ ծիծաղելի դերը, կդադարենք հնարե լ կամ սերտել խելացի աֆորիզմներ ու խելացի մտքեր, որոնք պատկանում են տարբեր խելացի մարդկանց…
Մի բան պետք է հիշել ցանկացած դեպքում. մենք ենք կառավարում մեր կյանքն ու մտքերը, մեր հ արաբերությունները, մենք ենք կառուցում այն ա շխարհը, որը գույություն ունի մեր շուրջ և մեր ձեռքում է ընտրությունը. կլինի այն պարզ ու մաքուր, ինչպես փոքրիկի անկեղծ, միամիտ հարցը, թե կլինի բարդ ու կեղտոտ` հիմնված կասկածելի ու տառապյալ (ինչպես ս իրում ենք բոլորս) դոգմաների ու անսկզբունքային սկզբունքների վրա:
Հ.Գ. Այս գրառման հեղինակը իմ շատ սիրելի ընկերներից մեկն է, ում անունը իր իսկ ցանկությամբ չեմ նշում....