
Իսկ դու գիտե՞ս ինչ է նշանակում նամակի սպասել: Դա ոչ մի զգացողության և ապրումի հետ չի կարելի համեմատել: Կյանքում ոչ մի սպասված հանդիպում կամ էլ շատ սպասված ոչ մի տոն չի կարող համեմատվել նամակի սպասման հետ: Ոչ մի ուրիշ ժամանակ նրա սիրտը այդպես չի զարկում և շնչառությունը կանգ չի առնում: Ոչ մի ուրիշ ժամանակ նրա հոգին այդպես չի ճախրում: Նա հոգնել է…ամեն անգամ քո հերթական նամակը ընթերցելուց հետո նա ինքն իրեն խոստանում է վերջ տալ այդ հարաբերություններին (եթե իհարկե դա կարելի է հարաբերություններ անվանել) և սիրել ու սիրված լինել սովորական, մարդկային ձևով…բայց կրկին ու կրկին տեսնելով «դուք նոր նամակ չունեք» բառերը, նրա սիրտը մի պահ կանգ է առնում, կանգ է առնում քեզ կորցնելու վախից…Եվ ինչքան քիչ բան է հարկավոր նրան երջանիկ լինելու համար` մի քանի անսիրտ ու անտարբեր բառ…և քո կողմից «ուղարկել» կոճակի թեթև սեղմում….
P.S. դուք ունեք 1 չընթերցված նամակ…ընթերցե՞լ…