26.02.2012

Իսկ ես կնախընտրեի ոչինչ չիմանալ…


Ես  գիտեմ  ինչ  է  սիրահարվածությունը դա  երազ  է  առանց  քուն, ոչնչով  չբացատրվող  բարձր  տրամադրություն, մոռացված  հոգսեր  ու  աշխատանք…Երբ  ուզում  ես  երջանիկ  լինել  միայն  նրա  հետ, պաշտում  ես  նրան,  հիանում  ամեն  մի  խոսքով  և  գործով: Ամբողջ  օրը  միայն  նրա  մասին  ես  մտածում: Երջանիկ  ես  անգամ  նրան  տեսնելու  մտքից: Առանց  նրա  չես  պատկերացնում  ներկադ  ու  ապագադ…
Ես  գիտեմ  ինչ  է  սերըՍերը  ստիպում  է  քեզ  ապրել,  ապրել  իրական  կյանքում, որը  այդ  պահին  ոչնչով  չի  տարբերվում  հեքիաթից:  Երբ  ապրում  ես  միայն  նրանով, անվերջ  հեռախոսազանգեր  ու հաղորդագրություններ: Առանց  նրա  մեկ  րոպեն  անգամ  ժամ  է  թվում: Ամբողջ  աշխարհը  քեզ  համար  սկսվում  և  ավարտվում  է  նրա  մեջ:  Դա  ամբողջ օրը  քո  դեմքից  անպակաս   ժպիտն  է, որը  ցանկացած  բառերից  լավ  է  «պատմում»  քո  երջանկության  մասին: Սերը  քեզ  թևեր  տվող  և  աշխարհը  գունավորող  միակ  զգացմունքն  է, որը  ապրելով  քո  սրտում`  քեզ  երջանիկ  է  դարձնում…

Ես  գիտեմ  ինչ  է  բաժանումըԵրբ  հեռանալիս  մենք  ուզում  ենք  լսել  «խնդրում  եմ  մի  գնա»  խոսքերը, որոնք  այդպես  էլ  չեն  արտասանվում: Դա  անբացատրելի  ցավ  է, որը  քեզ  երկնքից  ցած  է  նետում: Ցավ, որից  սկսում  է մթագնել  կյանքիդ  իմաստը: Հիասթափություն, արցունքներ, անքուն  գիշերներ, կարմրած  աչքեր…և այդպես  էլ  անպատասխան  մնացած  հարցեր…Ինքնաքննադատություն,  փոխադարձ  մեղադրանքներ  և  տանջող  հիշողություններ…
Ես  գիտեմ  ինչ  է մենակությունը Երբ  մենք  ուզում  ենք պարզապես  ամուր  գրկել մեկին, գլուխներս  նրա  ուսին  դնել  և  ընդամենը  լսել, որ  «ամեն  ինչ  լավ  է լինելու», երբ  մենք  պարզապես  մարդկային  հասարակ  ջերմության  կարիք  ունենք: Երբ ուզում  ենք  գոռալ  մեր  սրտի  ողջ  կուտակվածը,  բայց  լռում  ենք  ամեն ինչի մասին…Երբ  պառկում  ենք  քնելու  երեկոյան  ժամը  9-ին  ու  այդպես  էլ  մինչև  լուսաբաց  շուռումուռ  գալիս  անկողնում…դա  անդադար  աշխատող  համակարգիչն  ու  հեռուստացույցն  են…անասելի  ցուրտը, որը  մեր  սրտի  ներսում  է…
Ես  գիտեմ  ինչ  է  ատելությունըդա  զարմանալի  աշխատունակությունն  է,   խելացի  գրքեր  և  մտքեր,  վրեժի  ցանկություն, ինչ-որ  բան  ապացուցելու  ներքին  պահանջ, ցուցադրական  երջանկություն, ձևական  սառնություն…նոր  սանրվածք  և  կերպար, որը  քոնը  չի, բայց  կարող  է  «քողարկել»  հոգուդ  դատարկությունը…
Ես  գիտեմ  ինչ  է  անտարբերությունըՏան  մի  անկյունում  մոռացված  լուսանկարներ, հեռախոսից  ջնջված  հեռախոսահամար  և  հաղորդագրություններ, հանդիպման  ժամանակ  ցինիկ  ժպիտ  և  խոսակցություններ  «ոչնչի  մասին»…
Իսկ  ես  կնախընտրեի  ոչինչ  չիմանալ…

0 коммент.:

Отправить комментарий

Featured
Most Popular
Featured

Follow

Videos