19.10.2011

Մեր կյանքի աստիճանը


Մեզանից  յուրաքանչյուը  յուրօրինակ,  ամբողջական  և  մյուսներից  տարբերվող աշխարհ  է, փոքրիկ  տիեզերք, որն  ունի  իր  մոլորակները, իր  արևը  և  իր  աստղերը: Եվ  այդ  տիեզերքում  մեզանից  յուրաքանչյուրը  ունի իր  անվերջանալի երկար  աստիճանը, որի  միջոցով  շարժվում  է: Ինչ-որ մեկի  մոտ  այդ  աստիճանը իրենից  ճանապարհ  է  ներկայացնում, որ կառուցված է ամուր  և  որակյալ, բայց չգիտես  ինչու  աստիճանի  «տերը»  առանձնապես ցանկություն  չունի  այդ  աստիճանով  բարձրանալու: Իսկ ինչ- որ մեկի  մոտ էլ այդ աստիճանը  այնքան փխրուն  և  անկայուն  է, որ  ամբողջ կյանքի  ընթացքում   շարժմանը  զուգահեռ   պետք  է  այն  «նորոգել»: Բայց  այդ  աստիճանով  բարձրացողը  ավելի լավ գիտի աստիճանի  արժեքը, նա  գնահատում է աստիճանի ամեն մի հարթակը, և շատ հաճախ ավելի  վեր է բարձրանում, քան ամուր աստիճանով շարժվողները:
Յուրաքանչյուրիս  աստիճանը  ունի  այնքան  հարթակներ,  որքան  մենք ենք ցանկանում, աստիճանը ներկված  է  այն  գույնով,  որով ցանկանում  ենք:
Մեր աստիճանի  յուրաքանչյուր  հարթակի  բարձրությունը  մենք ենք ընտրում,  բայց որքա՜ն  հաճախ  ենք  մենք  բարձրության  ձգտելով  ինքներս  մեր աստիճանը կոտրում  և  փխրուն  դարձնում…և իհարկե  մենք  ենք ընտրում կախված լինել  աստիճանի գոյությունից, թե՞ աստիճանը  մեր  գույությունից  կախված  դարձնել:Մենք  կարող ենք  կանգ  առնել  աստիճանի  ցանկացած  հարթակի  վրա, մի  քիչ երկարացնել  այդ   հարթակի  «կյանքը», հանգստանալ,  շունչ  քաշել: Թվում է, որ  աստիճանի  տերը  մեն ենք, և  ու՞մ ինչ գործն է, թե  մենք  ինչքան կմնանք աստիճանի  նույն հարթակում: Իհարկե, ոչ ոքի, բացի  աստիճանից, աստիճանը մեզ  չի ներում  երկար հանգիստը,, նա դաժանորեն  մեզ ցած է գլորում: Եվ  միշտ  հիշեք` երբեք  չփորձեք  բարձրանալ ՈՒՐԻՇԻ  աստիճանով: Շարժվեք  Ձեր  աստիճանով, թեկուզ  դանդաղ բայց  հաստատուն քայլերով:

Այս  նյութը  գրեցի  Լեոնիդ  Ենգիբարյանի  «Աստիճանը»  ստեղծագործության ազդեցության տակ: Ներկայացնեմ  նաև  այդ  հրաշալի  ստեղծագործությունըորից  կարծում  եմ յուրաքանչյուրս  կարող  է դաս քաղել.

Լեոնիդ  Ենգիբարյան  «Աստիճանը»
Մի օր ես հանդիպեցի աստիճանին: Դա մի վերև տանող աստիճան էր, որից այնքան հաճախ  ցած են գլորվում: Մենք երկար զրուցեցինք և ես շատ բան հասկացա նրա պատմություններից:
Սխալվում են նրանք, ովքեր մտածում են, թե մարդու կյանքում գլխավորը ճանապարհն է: Ոչ, գլխավորը`աստիճաններն են, նրանցով մենք բարձրանում և իջնում ենք (ոչ միշտ և ոչ միշտ ինքնուրույն), աստիճաններով մենք մագլցում ենք, իսկ երբեմն երջանիկ վազում,  ցատկում ենք միանգամից երկու աստիճանով դեպի հաջողության մարմարե հարթակը` երբեմն այնքա՜ն փխրուն: Այդտեղից մենք շատ բան ենք տեսնում և շատերն են տեսնում մեզ: Այդ ամենից հետո շատ կարևոր է որոշել` հարկ կա՞ արդյոք բարձրանալ ավելի վեր և ո՞ր սանդուղքով, կամ գուցե ավելի լավ է վերելակ կանչե՞լ և շարջվել մեկ վեր, մեկ վար` կախված  նորաձևության  մեխանիզմից, հասարակական կարծիքից; քիչ բան չէ, որ ղեկավարում է կամակոր վերելակը: Կան նաև սլանալու սիրահարներ, տալով իրենց սրտի և մտքի ամբողջ ուժը ամենանեղ և վտանգավոր սանդուղքների ամենաբարձունքին, և այնտեղից ներքև իջնելով երկաթգրծերով` հաճույք ստանալով մեծարանքի ծափահարություններից անմտության և քաջության համար: Այդտեղ վերջում չկանգնելու և գայթելու վտանգ կա, իսկ նրանց մոտ, ովքեր նման սանդուղքը իջնում են երկաթգծերով, շունչը կտրում է և գլուխը պտտում: Իսկ ծափահարողնե՞րը...: Նրանք հավաքվում են իհարկե ոչ անկումի համար:
Այո: Մեր կյանքում ամենակարևորը աստիճաններն են, որովհետև, չէ՞ որ յուրաքանչյուր ճանապարհ վերջում դա նույն աստիճանն է, պարզապես սկզբում այնքան էլ դա չի զգացվում: Եվ հատկապես վտանգավոր են կորաձև աստիճանները, երբ շրջադարձերի պատճառով չես զգում, որ ավելի ու ավելի ցած ես իջնում: Ահա թե ինչ պատմեց ինձ վերև տանող ծեր աստիճանը, որը շատ էր տանջվում, երբ իրենից ցած էին գլորվում: Մի՛ նեղացրեք աստիճաններին:
Ճանապարհը միակն է, որ քեզ երբեք չի դավաճանի: Կձանձրացնի հարմարավետությունը, կմարի սերը, և կմնա միայն ճանապարհը, և ինչ-որ տեղ առջևում`  Հույսը, որտեղ կլինի սերը, հանգստությունը... Իսկ այսօր դու նորից ճանապարհին ես և նորից քեզ հետ է Անհանգստությունը: Եվ մի խաբիր քեզ` առանց նրա դու չես կարող:Սերն ու հանգստությունը միայն միրաժ են, առանց որոնց չի լինում Ճանապարհ:



0 коммент.:

Отправить комментарий

Featured
Most Popular
Featured

Follow

Videos