08.03.2012

Ապրելով online…


 Վերջին  ժամանակներս  աշխատանքի  բերումով բավականին շատ  եմ  սոցիալական  ցանցերում  ժամանակ  անցկացնում,  և  անկախ  ինձանից, հետևում եմ  մարդկանց  online կյանքին, ականատեսը  դառնում  online  ծանոթությունների, online սիրո  ծնունդների  և  բաժանումների, սիրո  խոստովանությունների  ու  վեճերի, բողոքի  ակցիաների, դրամահավաքների, քննարկումների  ու  շնորհավորանքների, իսկ  վերջերս  նաև  ցավակցությունների (ինչը  ինձ համար   նորություն էր)…Շատ ենք  տարվել  օնլայն  կյանքով,  շատ  ենք  վիրտուալացել…
բողոքում  ենք ուշադրության  պակասից, բողոքում  ենք  սիրո  պակասից,  բայց  ումի՞ց  ենք  սեր  պահանջում, համակարգչի՞ց, թե՞ ինչ-որ  մեկի  ավատարի  նկարից…բողոքում  ենք, որ  մեզ  շնորհավորում են`  80  հոգու  մի  նկարի  վրա  նշելով (tag անելով), չկա  «անհատական» ,  անձնավորված  ուշադրություն, բայց  ինչպե՞ս  կարող  է դա լինել, եթե  սոցիալական  ցանցերում  մեր  «ընկերներից»  շատերին  կյանքում  անգամ  մեկ  անգամ  չենք  տեսել…
E-mail…Password…Log In…և  ահա   քո  անվան  կողքը  վառվեց կանաչ  լույսը…դու  արդեն  օնլայն  ես,  ինչ-որ  մեկը  ամբողջ  օրը  սպասում  էր  քո  անվան  կողքը   այդ  կանաչ  լույսի  վառվելուն, ոմանք  անգամ  չեն  էլ  նկատում  քո  օնլայն  լինելը…Իսկ  դու  քո  օնլայն  աշխարհում  ես` օնլայն  ընկերներ, օնլայն սեր, օնլայն  շփում…և  ամեն  ինչ  օնլայն…Այստեղ  դու  կարող  ես  լինել  այնպիսին, ինչպիսին  կաս,  կամ  էլ  այնպիսին, ինչպիսին  կցանկանայիր  լինել…Այստեղ  դու  կարող  ես  ժպտալ  ինչ-որ  մեկի  ավատարին, լաց  լինել  նայելով  ինչ-որ մեկի  նկարը, անգամ,  եթե  այդ  նկարում  իրական  մարդու  դեմքը  չէ, բայց  դու  գիտես, որ  ամեն  մի  ավատարի  հետևում  էլ  ինչ-որ  մեկի  դեմքն  է, ամեն  մի  ավատարի  հետևում  իրական  մարդ  է`  իր  զգացմունքներով, ապրումներով  ու  աշխարհով…Այստեղ  դու  գրում  ես  ստատուսներ, որոնցից ամեն  մեկը  յուրովի  օգնության  կանչ  է,  ուշադրության  պահանջ…
Ասում  են  օնլայն  աշխարհում  ծնված  և  ձևավորված  հարաբերությունները  ավելի  ամուր  են լինում, սերը` ավելի  անկեղծ, որովհետև  այստեղ  դու  մարդուն  սիրում  ես  մտքերի  համար,  աշխարհայացքի  համար,  հոգու  «ներքին  գեղեցկության»  համար,  ինչը  շատ  ավելի  կարևոր  է  այն  երկրորդական  արժեքներից, որոնք  հաճախ  գնահատվում  են իրական  կյանքում…Երբեմն  շփվում  ես  մարդու  հետ, զգում  ես, որ  նա  քեզ  հարազատ  է  դառնում,  ամեն  օր  սպասում  ես  ձեր  օնլայնին, կարոտում  ես  նրան, զգում  ես, որ   եթե  մեկ  օր  չեք  խոսում, ինչ - որ  բան  թերի  է…բայց  քիչ  չեն  նաև  հիասթափությունները, կարող ես  այդ  նույն  մեկ  օրում  հիասթափվել  ու  ոչ  մի արդարացում  չգտնել  ներելու  համար, չէ  որ   դու  այդ  մարդուն  չգիտեիր  ու  չգիտես…
Ասում  են  օնլայն  կարելի  է  ապրել,  սիրել  և  ատել,  սպասել, գտնել  և  կորցնել…բայց  ՇՆՉԵԼ  չի  կարելի, օնլայն  օդ  չկա, չկան  սրտի  զարկեր,  չկան քեզ  նայող աչքեր, չկա  ջերմություն…բայց  կա   օնլայն  մահ…երբ  դու  երկար –երկար  ժամանակ  չկաս  օնլայն  աշխարհում, քեզ  սկսում  են  ՄՈՌԱՆԱԼ, քեզ  ՓՈԽԱՐԻՆՈՒՄ են   այլ  ավատարներ  ու   օնլայն  ընկերներ  ու սերեր…
Error connecting to server……և  դու  այլևս  չկաս…

0 коммент.:

Отправить комментарий

Featured
Most Popular
Featured

Follow

Videos