05.02.2012

Ինչի՞ց է, որ…



 Ինչի՞ց  է, որ  օրեցօր  անճանաչելի  է  դառնում  մեզ  շրջապատող  աշխարհը,  անճանաչելի  են  դառնում  մեր  կողքի  մարդիկ…
Ինչի՞ց  է, որ  այս  աշխարհում  բառերը  արդեն  վաղուց  կորցրել  են  իրենց  արժեքը…նույնիսկ  արարքներն  են սկսել  կասկածի տակ  դրվել…
Ինչի՞ց  է, որ  մարդիկ  շատերին  են  հավատում, բայց  ոչ ոքի  չեն  կարողանում  վստահել…
Ինչի՞ց  է, որ  ստում  են` երջանկությունը  չկորցնելու  համար, դավաճանում  են` ընկերությունը  պահպանելու  համար…
Ինչի՞ց  է, որ  օրեցօր  մենք  դառնում  ենք  ամբոխի  անբաժան մասը, հանդիպում  հազարավոր  մարդկանց, նրանց  հետ  կիսում  օրը, բայց  միևնույն  է  միայնակ  ենք…
Ինչի՞ց  է, որ  մարդիկ  դադարել  են  երազել, հիմա  միայն  պլանավորում  են…

Ինչի՞ց  է, որ  մարդիկ  դադարել  են  կարեկցել, դարձել  են  անտարբեր: Անտարբերությունը  դարձել  է  առավելություն, իսկ  բարությունը  սկսել  են  համարել  թուլություն…
Ինչի՞ց  է, որ  հիմա  «գիտեմ»-ը  դարձել  է  ավելի  կարևոր, քան  «զգում եմ»-ը…Թվալը  ավելի  կարևոր  է  քան լինելը…
Ինչի՞ց  է, որ  մեզ  ներում  ենք  բոլոր  սխալները, բայց  կողքինի անգամ  փոքր  սխալը  դժվարությամբ  ենք  ընդունում…
Ինչի՞ց  է, որ  մենք  չենք  հավատում իդելական  մարդկանց  գոյությանը, բայց  ամեն  օր  մարդկանց  մեջ  մեր  իդեալն  ենք  փնտրում…
Ինչի՞ց  է, որ  մենք  ասում ենք, թե  չենք  ապրում  հասարակական  կարծիքի  համար, բայց  և  ոչ  մի քայլ  չենք  անում  հասարակության  կարծիքին  հակառակ…
Ինչի՞ց  է, որ  երբ  մարդու   աչքերում  կարդում  ենք.  «Ես շատ  ասելիք  ունեմ, բայց  ինձ  ոչ- ոք  չի հասկանա», անգամ  չենք  էլ  փորձում  նրան  լսել, մի՞գուցե  հասկանանք…
Ինչի՞ց  է, որ  փողոցում  բոլորը  շտապում են, մարդիկ  անընդհատ  ուշանում  են ինչ-որ  տեղից, անընդհատ  բողոքում են ժամանակի բացակայությունից, բայց  կարող  են  անհաշվելի  ժամեր  տրամադրել սոցիալական  ցանցերին…
Ինչի՞ց  է, որ  մենք  այդպես  էլ  չենք  սովորում  գնահատել  մեր  ունեցածը, անընդհատ  ինչ-որ  բան  ենք  խնդրում, բայց  երբեք  հետ  չենք  շրջվում  ու  շնորհակալ  լինում ստացածի  համար…
Ինչի՞ց  է, որ  անգամ  ամենատխուր  ժամանակ  մենք  տանից  դուրս  ենք  գալիս  արդեն  իսկ  դիմակ  դարձած ժպիտը  «հագած»…
Ինչի՞ց  է, որ  այս  ամենը  բոլորս  էլ  գիտակցում ենք, բայց  այդպես  էլ  ոչ  մի քայլ  չենք  անում  ինչ-որ  բան  փոխելու  համար…
Տարօրինակ  ենք  մենք  ՄԱՐԴԻԿ, տարօրինակ, և մենք  ենք  այս  աշխարհը այսքան պարադոքսալ  դարձնում…

0 коммент.:

Отправить комментарий

Featured
Most Popular
Featured

Follow

Videos