22.10.2011

GLAMOUR –ը և Հայաստանը


«Гламурная армяночка»,  «Гламурный принц»,  «Гламурная» ….երևի  թե  բոլորդ  էլ սոցիալական  ցանցերում  հանդիպած  կլինեք  նման  անուններով  հայերի: Հայաստան  գլամուրը  մուտք  է  գործել  վերջին  տարիներին: Մեր  երկրում  ամենուր և  անընդհատ  քննարկվում  ու   տեղի-անտեղի  կրկնվում  է  «գլամուր»  բառը: Երևան քաղաքում  գլամուրն  անասելի  պահանջարկ  ունի, գրեթե  յուրաքանչյուր երիտասարդ  հնարավորություն  ունի  կրել  համաշխարհային  (կեղծ) ապրանքանիշերի  հագուստ,  կոշիկներ  և  ակնոցներ  (Chanel, ARMANI, D&G, Gucci, BURBERRY  և  այլն), օգտագործել  էլի  կեղծ,  բայց  ամենաթանկ  ապրանքանիշի մոդելի  հեռախոսներ  և  համարել  իրեն  գլամուրային: Բոլորը  կարծում  են,  որ  եթե իրենք  իրենց  անվանում  կամ  համարում  են  գլամուրային,  ապա  դա  այդպես  է: Բայց  այդ  գլամուր  մասսայից  միայն  շատ  քչերը  գիտեն  թե  ինչ  է  իրականում գլամուրը:

«Գլամուր» բառը, անգլերենից  թարգմանությամբ  «ճոխություն»,  «փայլ»,  «հմայք», դեռ  հնարավոր  չէ  գտնել  ոչ մի բացատրական բառարանում, բայց այն գիտեն բոլորը:
Գլամուրը  գրավել  է  ողջ  աշխարհը:  Գլամուր  է  Փարիզում,  Նյու Յորքում, Մոսկվայում...Երևանում:  Գլամուրը  օրեցօր  գրավում  է  մարդկանց  ավելի  լայն զանգվածների:  Իսկ  ի՞նչ  է  նշանակում  գլամուր: Կարելի  է  ենթադրել, որ  այն գլոբալիզացված  աշխարհի  մի  մասնիկն  է  բոլոր  այս  երկրներում: Բայց  ոչ: Գլամուրը  որպես  երևույթ  նոր  չէ,  այն  գոյություն  է  ունեցել  քաղաքակրթության  զարգացման  գրեթե  բոլոր  փուլերում, միայն  թե  տարբեր  անուններով:  Ինչպես հայտնի է` ցանկացած  նորը  դա  լավ  մոռացված  հինն  է: Գլամուրը  ևս բացառություն  չէ: Գլամուրը  այսօր  բացի  հագուստի  ոճից  համարվում  է  նաև կենսաոճ: Եվ  դրանով  այն  շատ  նման  է  «կոմիլֆոին»  (ֆրանս. comme  il  faut- ինչպես  հարկավոր  է): Դա  18-րդ  դարում  ընդունված  վարքի  ձև  էր: Այդ  վարքի ձևը  իր  մեջ  ներառում  էր  իրեն  հատուկ  հագուստի  ոճը,  վարքի  կանոնները, յուրահատուկ  մտածելակերպը:
Այն  հիմնականում  տարածված  էր  հարուստների շրջանում: Երիտասարդները  երկարացնում  էին  իրենց  եղունգները, հագնվում  էին շքեղ,  խոսում  էին  ֆրանսերեն,  հաճախում  էին  պարահանդեսների  և  անպայման ունենում  էին  իրենց  սեփական  ծառաները,  որոնք  նույնիսկ  նրանց  առավոտյան պետք  է  թերթերը  մատուցեին : Գլամուրը  մեր  օրերի  կոմիլֆոն է,  պարզապես  այն մի  փոքր  փոխվել  է  ժամանակի  թելադրմամբ: Այդ  իսկ  պատճառով  կարելի  է  հասկանալ  թե  ինչու  է  այսօր  էլ  այդ  երևույթը  հաճախ  կապվում  շքեղ  կյանքի, հոլիվուդյան  աստղերի,   թանկ  մեքենաների, VIP  երեկույթների,  թանկարժեք հագուստի  և  օծանելիքի  և  այս  ամենից  օգտվողների  հետ:
Այսօր,  երբ  կյանք  անվերջ  մրցակցության  օրենքներով  է  կառուցված, մարդիկ ձգտում  են  տարբերվել  միմյանցից  և  ունենալ  յուրօրինակ  իմիջ:  Կարելի  է  ասել, դա  է  պատճառը, որ  գլամուրը  շարունակում  է  ապրել  իր  ընտրյալների շրջանակում  և  համախմբել  շքեղ  կյանքի  երկրպագուներին: Սակայն  պետք  չէ մոռանալ, որ  ամեն  բան  իր  չափի  մեջ  է  գեղեցիկ:

0 коммент.:

Отправить комментарий

Featured
Most Popular
Featured

Follow

Videos