19.03.2012

Մենախոսություն


Մենք  բոլորս, ինչպես  և  միլիոնավոր մարդիկ  երկրագնդի  տարբեր  մասերում ամեն  օր, ամեն  իրավիճակում  փորձում  ենք  ճիշտ  ընտրություն  կատարել, ճիշտ խոսքեր  գտնել, ճիշտ  քայլեր  կատարել  և հանգիստ  լինել  մեր  խղճի  առջև: Մենք հեղեղում  ենք  մեր  ուղեղը  ճշտի  և  սխալի մասին  մեր  թվացյալ  ճշմարիտ պատկերացումներով  ու  ապրում  դրանցով` փորձելով  հավատացնել  ինքներս  մեզ, որ դա  է  իրականությունը  և  որ  այլ իրականություն  գոյություն  ունենալ  չի կարող: Արդյունքում  ի՞նչ  ենք  ստանում. անիմաստ  ու  խճճված  մտքերով  ու սկզբունքներով (որոնք  անգամ մերը  չեն) կառուցված  մի  լաբիրինթ, որում օր օրի ավելի  ու  ավելի ենք  խճճվում` համառորեն չցանկանալով  դուրս  պրծնել  դրանից: Ոչ, մենք  շարունակում  ենք  թափառել  այն  հիմար ծուռումուռ  դոգմաների  ճանապարհով, որ  ինքներս  ենք  ստեղծում` հավատացնելով ինքներս մեզ,  որ  կյանքն  է այդպիսին, որ  այն  բարդ  է, դժվարություններով, լուռ հեգնանքով, խոսքի  տակ  թաքնված  խոսքովոչ, խոսքի  տակ թաքնված  խոսքում թաքնված  այլ  խոսքերով լի



Իսկ  գուցե  մենք կանգ  առնենք  մի  պահ  և  փորձենք  գտնել  սկիզբն  այս  աղավաղված  հարաբերությունների, աղավաղված  մտքերի  ու ենթադրությունների, որոնք  հոգնեցնում  են  մեզ, դառնում  հիասթափության  ու  կոտրված սրտերի պատճառ: Իսկ գուցե  այս  ամենի  փոխարեն  մի պահ  սկսենք  մտածել, որ աշխարհն  այնքան  էլ  բարդ չէ, որքան  մեզ  է  թվում  և   որ  այդ  խճճված  կծիկն  իրականում մեր  անհիմն  ու  անտեղի  մտքերն  են  ու  հաճախ  ձևականություններով լի հարաբերություննե՞րը:
Թերևս  սա  է  իրականությունը, որը  մենք  ինքներս  ենք  ստեղծում  և  ինքներս  էլ  դրանից դժգոհում, դժգոհում  ու  նորից  դժգոհում. գուցե  պատճառն  այն  է, որ մենք  պարզապես սիրու՞մ  ենք դժբախտ  լինել, սիրու՞մ  ենք տ առապելկամ գուցե  սիրում  են ք այդ տառապանքը ցուցադրե՞լ` արժանանալու համար ուշադրության ու կարեկցանքի. նորից աղավաղված  հարաբերություններ: Մնում  է  հուսալ,  որ  մի օր  մենք  կդադարենք  սիրել տառապյալի  այդ  ծիծաղելի  դերը, կդադարենք  հնարե լ կամ  սերտել  խելացի աֆորիզմներ  ու  խելացի  մտքեր,  որոնք  պատկանում  են  տարբեր  խելացի  մարդկանց
Մի  բան  պետք  է  հիշել  ցանկացած դեպքում. մենք ենք  կառավարում  մեր կյանքն  ու մտքերը, մեր հ արաբերությունները, մենք  ենք  կառուցում  այն ա շխարհը, որը  գույություն  ունի  մեր շուրջ և  մեր ձեռքում  է  ընտրությունը. կլինի  այն  պարզ  ու  մաքուր, ինչպես  փոքրիկի անկեղծ, միամիտ  հարցը, թե  կլինի  բարդ  ու  կեղտոտ` հիմնված  կասկածելի  ու  տառապյալ (ինչպես ս իրում  ենք  բոլորս) դոգմաների  ու  անսկզբունքային  սկզբունքների վրա:

Հ.Գ. Այս  գրառման  հեղինակը  իմ շատ  սիրելի  ընկերներից  մեկն  է, ում  անունը  իր  իսկ ցանկությամբ չեմ  նշում....

0 коммент.:

Отправить комментарий

Featured
Most Popular
Featured

Follow

Videos