21.11.2011

Դու կաս, նույնն է, թե չկաս…


Նա  քեզ  չի  սիրում, նա  պարզապես  քեզանից  նամակի  է  սպասում: Նա  քո  սիրուց չի  խելագարվում,  պարզապես  չի  հեռանում  համակարգչի  մոտից  և  մեկ  ժամվա մեջ  20  անգամ  ստուգում  է  էլեկտրոնային  փոստարկղը, որպեսզի  սրտի  կանգ առած  զարկերով  տեսնի  այդքան  դաժան  «դուք  նոր  նամակ  չունեք»  բառերը: Այդ պահին  նրա  բոլոր  զգացմունքներն  ու  երազանքները  միախառնվելով  դառնում  են հուսահատության  մի  ծանր  քար  ու  անդունդից  գլորվում  ցած, որպեսզի  մի  քանի րոպե  հետո  հույսի  թևեր  առած  վեր  բարձրանան  ու  նրան  նորից  ստիպեն ստուգել  փոստարկղը…Եվ  ահա, վերջապես  «դուք  ունեք  1  չընթերցված  նամակ» : Ի՞նչ  կա  այդքան  երկար  սպասված  նամակի  մեջ:  Իհարկե  ոչինչ…ընդամենը  մի քանի  բառ,  մի  քանի  ծիծաղելի  ու  հիմար  բառ,  մի  քանի  սառը  և  անտարբեր բառ`  համեմված  արդեն  ոչ  մի  նշանակություն  չունեցող  դատարկ  սմայլիկներով:
Իսկ  նրա  համար  այդ  նամակը  ունի  նույն  նշանակությունը,  ինչ  արևը  ծաղիկների  համար, ինչ  թթվածինը  մարդու  համար: Բայց, եթե  անկեղծ, նրա համար  քո  նամակը  ունի  նույն  նշանակությունը,  ինչ  թմրանյութը  թմրամոլի համար…
Իսկ  դու  գիտե՞ս  ինչ  է  նշանակում  նամակի  սպասել: Դա  ոչ  մի  զգացողության  և ապրումի  հետ  չի  կարելի  համեմատել: Կյանքում  ոչ  մի  սպասված  հանդիպում կամ  էլ  շատ  սպասված  ոչ  մի  տոն  չի  կարող  համեմատվել  նամակի  սպասման հետ: Ոչ  մի  ուրիշ  ժամանակ  նրա  սիրտը  այդպես  չի  զարկում  և  շնչառությունը կանգ  չի  առնում: Ոչ  մի  ուրիշ  ժամանակ  նրա  հոգին  այդպես  չի  ճախրում: Նա հոգնել  է…ամեն  անգամ  քո  հերթական  նամակը  ընթերցելուց  հետո  նա  ինքն  իրեն  խոստանում  է  վերջ  տալ  այդ  հարաբերություններին  (եթե  իհարկե  դա կարելի  է  հարաբերություններ  անվանել)  և  սիրել  ու  սիրված  լինել  սովորական, մարդկային  ձևով…բայց  կրկին  ու կրկին  տեսնելով  «դուք  նոր  նամակ  չունեք» բառերը,  նրա  սիրտը  մի  պահ  կանգ  է  առնում,  կանգ  է  առնում  քեզ  կորցնելու վախից…Եվ  ինչքան  քիչ  բան  է  հարկավոր  նրան  երջանիկ  լինելու  համար` մի քանի  անսիրտ  ու  անտարբեր  բառ…և  քո  կողմից  «ուղարկել»  կոճակի  թեթև սեղմում….
P.S.  դուք  ունեք  1  չընթերցված  նամակ…ընթերցե՞լ…

0 коммент.:

Отправить комментарий

Featured
Most Popular
Featured

Follow

Videos