12.11.2011

Իջավ ճերմակ հանդարտություն…



 Ձյունը գալիս է դանդաղ, ձյունն իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թեթև, ձյունն իր հեքիաթն է պատմում:
Սպիտա'կ ձյուն, իմ ճերմակ քնքշություն,
Սպիտա'կ ձյուն, իմ ճերմակ մանկություն....
Արծաթե թիթեռնիկներ, պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև, երգով լցրին քաղաքը ծեր,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն......

Եկավ  առաջին  ձյունը, այնքան  աննկատ, այնքան  լուռ  ու  խաղաղ…Եկավ  առաջին  ձյունը  և  միայն  ձյանը  հատուկ  սառը  տաքությամբ  և  քնքշությամբ  ծածկեց  վերջին  տերևներին   հրաժեշտ  տված  մերկ  ծառերը, այն հանդարտ  և խնամքով  ծածկեց   մերկ  քաղաքը, տները  և կտուրները` խոստանալով  իր  մաքրությամբ  նորոգել  դրանք…

Եկավ  առաջին  ձյունըիր  հետ  հետ  բերելով  ոչ  միայն  սառնություն  ու  հանդարտություն, այլև  կյանքը  մի նոր  «սպիտակ»  էջից  սկսելու  հնարավորություն  և այդ  նոր  կյանքում  շատ  բաների  «սառը»  հայացքով  նայելու հնարավորություն

Եկավ  առաջին  ձյունը  և  մեր  սրտերում  մի  փոքր  հրաշք արթնացրեց, հրաշք, որը  վաղուց  թաքնված  ապրում  էր  մեր  սրտի  խորը  մի անկյունում: Ապրում  էր  դեռ  այն  ժամանակներից, երբ  առաջին  ձյան  հետ  տնից  դուրս  էինք  գալիս  և  փորձում    դեռ  տաք  ու արագ  հալվող  ձյան  առաջին շերտից  ձնեմարդ  պատրաստելՀրաշքը  մեր  սրտում  էրերբ  մենք  դեռ  հավատում  էինք  Ձմեռ  պապիկի  գոյությանը, և առավոտ  վաղ  վազում  էինք  տոնածառի  տակ  նվերներ  փնտրելու
Եկավ  առաջին  ձյունը  և  մեզ  ստիպեց  հավատալ, որ  կյանքում  միշտ  էլ  հրաշքների  համար  տեղ  կա…և  ինչ  հրաշալի  է, որ  մենք  հնարավորություն  ունենք  ամեն  ինչ  նոր  սպիտակ  էջից  սկսել, նորից, նորից…..ու  նորից….Ինչ  հրաշալի  է  ինչ-որ  մի բանի  սպասել, ցանկանալ  և  հավատալ…

Իսկ  ես  ուզում  եմ,  որ  ձյունը  չդադարի…ուզում  եմ  դուրս  գալ  փողոց  ինչպես  փոքր  ժամանակ  առանց  գլխարկի  և  զգալ  առաջին  ձյան  տաքությունը …ուզում  եմ  լսել  ձյան լռությունը…ուզում  եմ  նայել  դեպի  երկինք  և տեսնել  ձյուն  ամբողջ  տիեզերքում… ուզում  եմ նայել  շուրջս  և  տեսնել  միայն  մաքրություն, տեսնել  մաքրություն ոչ  միայն  ձյան  ճերմակության  մեջ, այլ  նաև  մարդկանց  սրտերում…


(Լուսանկարի համար շնորհակալություն Պետրոս Լագեսյանին)

 
 

0 коммент.:

Отправить комментарий

Featured
Most Popular
Featured

Follow

Videos