26.06.2012

Լուռ մենակություն...

-Տխու՞ր ես:
-Մենակ եմ...
-Արցունքնե՞ր:
-Մենակություն....
-Մենակությու՞ն....
-Մենակություն...Երբ թվում է` մենակ չես, մենակ են մտքերդ...երազանքներդ...Հոգիդ  դատարկ  է, ուրախությունդ ծիծաղելի, տխրությունդ` հարազատ, երազներդ ոչնչի մասին, ճանապարհներդ միակողմանի, կամուրջները վառված...«Ամեն ինչ հասկացողների» կողքին դու էլի մենակ ես, թվում է հասկանում են բոլորին, բայց ոչ քեզ...Դու ինքդ էլ քեզ չես հասկանում:
Մատներդ ստեղնաշարին են բայց չես գրում, բառերը լեզվիդ ծայրին են, բայց չես ասում...Երաժշտությունը ականջներումդ, բայց չես լսում, չես զգում...:Ուզում ես բարձրանալ,  բայց ուժ չունես, ուզում ես գոռալ, բայց ու՞մ...Ուզում ես զանգել, ու՞մ...Ուզում ես լողալ` լողալ չգիտես, իսկ թռչելու համար թևեր չունես...
-Մենակ ես...
-Մենակ եմ...Երբ ուզում ես ստեղծել, բայց չկա ոգեշնչում, ուզում ես երգել, բայց երգի բառերն ես մոռացել, կան հարցեր ու չկան պատասխաններ...Կարոտ ու դատարկություն...
-Ու այսքան լու՞ռ...
-Մենակությունը ԼՈՒՌ է, առանց բարձր լացի ու ճիչի...այն լուռ է, լուռ իր մենակության մեջ...





0 коммент.:

Отправить комментарий

Featured
Most Popular
Featured

Follow

Videos