22.05.2012

Բարև...ես եմ...


Բարև…ես  եմ…Ինչքան  երկար  ժամանակ  է  որոշում  եմ  քեզ  նամակ  գրել,  բայց  ամեն  անգամ  մի  բան  ինձ  կանգնեցնում է, երևի  անհամարձակ  եմ: Գուցե  վախենում  եմ, որ  չես  հասկանա  բառերս,  չես  հասկանա  մտքերս, որովհետև  ես  ինքս  էլ  հաճախ  ինձ  չեմ  հասկանում…Ես  չեմ  կարող  քեզ  բացատրել, թե  ինչպես  եմ  ապրում, ուզում  եմ…ուզում  եմ  գտնել  հազարավոր  բառեր, կարևոր  և  ոչ  այնքան, հասկանալի  ու անհասկանալի , բայց  չեմ  գտնում  ոչ  մի  բառ...Չեմ  կարող  բացատրել, թե  ինչո՞ւ  գիշերները  չեմ  կարողանում  քնել, ինչո՞ւ  եմ   նույն  երգը  տաս  անգամից  ավել  լսում` անգիր անելով  ամեն  մի  բառը  ու  հնչյունը…երբեմն  ինչքա՜ն  դժվար  է   ասել  այն,  ինչ  կա  սրտումդ, բառերը  պտտվում  են  գլխումդ,  դրանք  լեզվիդ  ծայրին  են, դասվորում ես  միտքդ, մի  բառը  փոխարինում  մյուսով`սխալ  չհասկացվելու  համար…բայց  էլի  չես  համարձակվում…
Զգում  ես, որ  եկել  է պահը, որ  պետք  է խոսես, բայց հնչյունները  կանգնում են  կոկորդիդ, լեզվիդ  ծայրին  ու այդպես  էլ  բառեր  չեն  դառնում…պահը  անցնում  է, և  դու  այդպես  էլ մնաում ես  զղջումիդ  ցավի  հետ  մենակ…
Բարև…ես  եմ: Եթե  միայն  իմանաս…Եթե  միայն  իմանաս, թե  ինչքա՜ն  եմ ես  վախենում  քո   «Ես  քեզ  սիրում  եմ»-ից…Եթե  իմանաս, ինչքան  եմ  վախենում   «Դու  իմն  ես»  բառերիցդ… ինչ  եմ  զգում  «դու  ինձ  պետք  ես»  բառերդ  լսելիս…ինչքան  եմ  վախենում  ինքս  ինձ  հետ,  բայց  մտովի  քեզ  հետ  խոսելիս…Միայն  իմանաս, թե  ինչքան  եմ  վախենում  կրկին  թևեր  առնել  ու  թռչել, իսկ  ավելի  շատ  վախենում  եմ  նորից  վայրէջք  կատարել…Եթե  միայն  իմանաս, ինչքան  եմ  վախենում  կրկին  սրտիս  փշուրները  հավաքելուց…
Բարև...ես  եմ…Գիտես  երբեմն մենք  մեր  սրտից  մի  մասնիկ, մի  մեծ  մասնիկ  նվիրում ենք մեր ամենահարազատ, ամենաթանկ  մարդուն, և մեզ   հետ  էլ  վերցնում  ենք  նրանից  մի  մասնիկ, որ  հետո ամբողջ  կյանքում, անգամ  մեծ  ցանկության  դեպքում  նրան  մոռանալ  չկարողանանք…Իսկ  երբ  այդ  մասնիկը  սրտի կեսն   է լինում, մենք այդպես էլ  ամբողջ  կյանքում  կիսատ  ենք  ապրում, կեսսիրտ, կեսժպիտ ու  կեսկյանք….
Բարև…ես  եմ…Ես  եմ  «սիրելիս», ես` մի  մարդ, ով  հպարտանում  է  քեզնով, ով  մտածում է  քո  մասին,  կարոտում  քեզ, ուզում  քեզ  հետ  խոսել, մի մարդ, ում գոյության  մասին, երևի  չես  էլ  մտածում, բայց  մի  մարդ, ով  հավատում  է  քեզ,  աղոթում  քեզ  համար, երջանկանում  քո  երջանկությամբ, տխրում  քո  տխրությամբ, մի մարդ, ով  ներում  է  քեզ  քո  անտարբերությունը, մարդ, ով  երազում է քեզ  հետ  կիսել  իր երազանքները, քեզ  հետ  կիսել  իր  կյանքի  օրերը...Ես   եմ, մի մարդ, ով  սիրում  է  քեզ, ով սիրում է  քեզ  այնպիսին, ինչպիսն, որ  կաս...
Բարև  իմ  սիրելի, իմ  հեռավոր....իմ...իմ  անհասցե  նամակների  հասցեատեր, արդեն որերրորդ  նամակն  եմ  գրում, գրում  ու  պահում  սրտիս  մեջ, տետրերիս  ու գրքերիս  արանքում, սևագրերիս  մեջ... գուցե  մի  օր  համարձակվեմ  դրանք  քեզ ուղարկել ,  բայց  դեռ  ավելանում  է  միայն  չուղարկված  նամակների  կույտը, դրանք  քեզ  ուղարկելու  ցանկությունն  և  դա  անելու  անհամարձակությունը…..

0 коммент.:

Отправить комментарий

Featured
Most Popular
Featured

Follow

Videos