13.01.2012

Կարողանում էի սիրել, ներել և հավատալ…


Շատ  վաղուց` տարիներ  առաջ, ես  կարողանում  էի  ՆԵՐԵԼ  մարդկանց: Նրանց որոշ  արարքներ  վերագրել  թուլությանը,  սխալներին,  անհամարձակությանը…և շատ  այլ  թերությունների: Անցան  տարիներ,  ես  մեծացա  և  սովորեցի  ՉՆԵՐԵԼ: Չներել  թուլությունը,  չներել  սխալները,  չներել  հիմարությունները: Ես  ստիպեցի ինձ  մտածել,  որ,  եթե  ներես  սխալները,  հանդուրժես  ցավը  և  վիրավորանքը, ներես  դավաճանությունը,  լռես  և  ներես, ապա  մարդիկ  կսկսեն  արհամարհել  քեզ, նրանք  կմոռանան  ով  ես  դու,  կմտածեն,  որ  դու  ոչինչ  ես...Էլի  ժամանակ  անցավ, և  ես  հասկացա, որ  ներելու  կամ  չներելու  մեջ  չկա  և  ոչ  մի  տարբերություն, և  չկա  ոչ  մի  նշանակություն, եթե  մենք  չսովորենք  ենթադրություններ  անել  այդ ամենից: Հիմա  ես  ԿՐԿԻՆ  կարողանում  եմ  ներել...բայց  արդեն  մոռանալ  չեմ կարողանում: Չեմ  կարողանում  մոռանալ, թե  ինչպես  ինձ  դավաճանեցին, ինչպես վիրավորեցին,  ինչպես  թիկունքից  հարվածեցին…
Եթե  մարդը  ինձ  համար  շատ թանկ  է, ես  կարողանում  եմ  ներել  նրա  փոքրիկ  հիմարությունը, սխալը  և չիմացությունը: Բայց  եթե  մարդը  ինձ  հարազատ  է  այնքան, որ  գիտի  իմ  մասին գրեթե  ամեն  ինչ, ես  երբեք  չեմ  կարողանում  մոռանալ, թե  ինչ  ցավ  նա  ինձ պատճառեց…
Շատ  վաղուց` տարիներ  առաջ  ես  հավատում  էի  բառերին: Ես  հավատում  էի, որ երբ  ասում են  «ես  քեզ սիրում եմ», ուրեմն  իրոք  սիրում են: Հավատում  էի, որ երբ ասում  են  «ես քեզ երբեք չեմ դավաճանի», ուրեմն երբեք չեն դավաճանի…հավատում էի, հավատում և ներում սխալները…Հետո անցավ ժամանակ և ես սովորեցի «թացը չորից տարբերել»: Կարողացա ինձ ստիպել հասկանալ, որ բոլոր ասածները չէ, որ ճիշտ են, կարողացա տարբերել սուտը և ճշմարտությունը, սովորեցի դատել ոչ թե բառերով, այլ արարքներով: Ես սովորեցի ՉՀԱՎԱՏԱԼ բառերին…և դադարեցի ներել: Անցավ էլի որոշ ժամանակ, և ես հասկացա, որ բառերը իրենք իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Դրանք  չեն  լինում  սուտ  և  ճիշտ, բառերը  պարզապես  հնչյուններ են, որոնք դուրս գալով մարդու բերանից անմիջապես գոլորշիանում են օդում…
Ես  սովորեցի  լսել ինչ են  ինձ ասում, բայց  և միաժամանակ  նայել, թե ինչ են անում այդ  բառերն  ասողները: Մարդը  կարող է երբեք քո ականջին հաճո բառեր չասել, բայց ձեռք մեկնել, բարձրացնել քեզ ընկած տեղից, օգնել, երբ  դու օգնության կարիք ունենաս: Իսկ մյուսը կարող է օրերով շողոքորթել քեզ, հաճոյանալ թե՛ քո սրտին, թե´ ականջին, բայց  երբ  նրա  կարիքը  զգաս, կարող  է առաջինը անհետանալ քո կյանքից և քեզ  մենակ  թողնել…
Վաղուց էր, երբ ես չէի հասկանում, թե ինչ է  կատարվում  իմ  շուրջը, չէի  հասկանում, որ կա իմ պատկերացումներից շատ տարբեր այլ աշխարհ, շահի, փողի ու  դավաճանության  աշխարհ…և  այդ  ժամանակ  ես  կարողանում  էի  սիրել: Բայց երբ ես սովորեցի  ՉՆԵՐԵԼ  և  ՉՀԱՎԱՏԱԼ… դադարեցի  նաև  սիրել:
Վաղուց, շատ  վաղուց  ես  գիտեի  ներել, հավատալ  և  սիրել  և  ես  ԵՐՋԱՆԻԿ  էի….

0 коммент.:

Отправить комментарий

Featured
Most Popular
Featured

Follow

Videos