21.12.2011

ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆ….


21-րդ  դար…և  ինչ  խնդրի  առջև  ասես  չի  կանգնել  մարդկությունը: Գլոբալ տաքացում,  աղտոտված  էկոլոգիա,  անբուժելի  հիվանդություններ,  ՁԻԱՀ, քաղցկեղ…այս  ցուցակը  իհարկե  կարելի  է  անվերջ  շարունակել,  բայց  կարելի  է նաև  կանգ  առնել  և  նշել  միայն  մեկը` 21-րդ  դարի  ամենատարածված չարիքը` ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ…Մեր  օրերում  մենակություն  այլևս  չի  նշանակում  դատարկ տան  մեջ  մենակ  լինել: Այս  հիվանդության  չափերը  և  ուժգնությունը  այլևս  չունեն սահմաններ:
21-րդ  դարում, երբ  կյանքը  հագեցած  է  կոմունիկացիայի ամենատարբեր  միջոցներով, երբ  հարկավոր  է  հեռախոսի  վրա  ընդամենը  մի քանի  թիվ  հավաքել,  և  այն  մարդը,  ում  մենք  կարոտում  ենք, մեզ  հետ  կլինի, երբ ինտեռնետը  և  օրեցօր  ավելացող  սոցիալական  ցանցերը  «սպանել են»  հեռավորություն  և  տարածություն  հասկացությունները,  երբ  թերթերը  քամու  արագությամբ  մեզ  են  հասցնում  ամբողջ  աշխարհում  տեղի  ունեցող իրադարձությունները,  երբ  ոչ  մի  վայրկյան  չի  լռում  հեռուստացույցը, երբ փողոցները  լի  են  մարդկանցով, երբ  օտար  լեզուներ  սովորելը  իրենից  այլևս  ոչ  մի  դժվարություն  չի  ներկայացնում… թվում  է,  թե  կան  բոլոր  պայմանները  մենակ  չլինելու  համար,  բայց  դա  տեղի  չի  ունենում,  այլ  դրա  փոխարեն  ավելի  է խորանում  մարդկանց  մենակությունը: Իսկ  միգուցե  հենց  կոմունիկացիայի միջոցների  այդքան  շատ  լինելն  է  ստիպել  մարդկանց  լռել  և  թաքնվել  «մենակության»  հետևում…Միգուցե  մարդիկ  մտածում  են  ի՞նչ  կարիք  կա  խոսելու, եթե  դրա  փոխարեն  կարելի  է  որևէ  սոցիալական  կայքում  «ստատուս» գրել,  կամ  էլ  կարելի  է  բոլոր  զգացմունքները  հավաքել  և  որևէ  երգի  մեջ ներդնելով  դրա  հղումով  կիսվել  ընկերների  հետ, ի՞նչ  կարիք  կա  խոսելու, երբ կան  լայքերն  ու  արդեն  ոչինչ  չասող  մեկնաբանությունները,  երբ  կարելի  է  սեղմել  «ընդունել  ընկերության  առաջարկը»  կոճակի  վրա  և  դուք  արդեն  ունեք  հազարավոր  ընկերներ,  որոնք  ինչպես  և  դուք  մենակ  են  իրենց  սենյակներում, մենակ  են  իրենց  համակարգիչների  առջև…իսկ  ու՞ր  մնացին  մարդկային ջերմությունը,  մարդու  ծիծաղի  ձայնը  և  երջանիկ  աչքերի  փայլը….դրանք  էլ խճճվեցին  և  անհետացան  աշխարհի  մի  ծայրը  մյուսին  միացնող  «կոմունիկացիայի  լարերի»  սարդոստայնում…

Ասում  են` մենակությունը  տարօրինակ  զգացում  է: Նրա  մեջ  միախառնված  են  մարդկային  շատ  զգացմունքները` տխրություն, ցավ, կարոտ, մտածմունքներ, հիշողություններ,  արցունքներ, դատարկություն, հուսահատություն, անորոշություն…
Ասում են` չկան  մարդիկ, ովքեր  երբեք  չեն  ապրել  մենակության զգացումը:
Ասում  են,  թե  մարդիկ  շատ  հաճախ  մենակությամբ  են  վճարում  իրենց ազատության  դիմաց…
Ասում  են`  ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ   դա  այն  է,  ինչ  մենք  ինքներս  ենք հորինում, երբ  մեզ  ոչ  ոք  չի  ասում  ԵՍ  ՔԵԶ  ՍԻՐՈՒՄ  ԵՄ…

0 коммент.:

Отправить комментарий

Featured
Most Popular
Featured

Follow

Videos