21.10.2011

Copy – խայտառակ թարգմանություն – Paste



Հայկական հեռուստատեսություն , գեղեցիկ  է  հնչում, այդպես  չէ՞: Սակայն  այդ  գեղեցկության  հետևում  ոչ այնինչ  է, քան  մեկ  պարզ  մեխանիզմ ` Copy – թարգմանություն – Paste:  Ի՞նչ  էինք  անելու  մենք,  եթե չլինեին  արտասահմանյան  սերիալները  և հեռուստահաղորդումները:  Երևի  ընդհանրապես  հեռուստատեսություն  չունենայինք….սակայն  ավելի  լավ  է  չունենայինք,  քան  ունենայինք  այն, ինչ ունենք  այսօր ` օտարերկրյա  բարքերով  ու  օրենքներով ողողված  սերիալներ,  մեր  հասարակության  մտածելակերպին  անհամապատասխան  և  հայերի  հետ  ընդհանուր  ոչինչ  չունեցող  ոչ  բարով  թարգմանված  հաղորդումներ:  Այսօր  առանձնացրել  եմ  մեր  հեռուստաարտադրության  գլխավոր  copy- ներից  մի  քանիսը,  որոնք  ամեն  օր,  նույնիսկ  օրը  մի քանի  անգամ  «ծաղկեցնում  են»  մեր  եթերը  և  լցնում  մեր  օրը:
  • Առաջինը  ուզում  եմ  խոսել  ATV  հեռուստաընկերության  եթերում   հեռարձակվող  «Արի  ամուսնանաք  կամ  խնամախոս»    և  Ռուսաստանի առաջին  ալիքով   «Давай поженимся»  հաղորդումների  մասին: Այս  հեռուստաշոուի  հայկական  տարբերակը  պարզապես  ծաղր  է: Եվ  ինչպես  հաղորդման  պրոդյուսերն  է  ասում  «Հանդիսատեսն  էլ  թող  ուրախանա  էլիվատա՞» : Դե  իհարկե  վատ  չի  ուրիշներին  ծաղրի  առարկա  դարձնելով, մարդկանց  ուրախացնելը: Այս հաղորդմանը  և  հաղորդման մասնակիցներին իմ  բլոգում  դեռ  առանձին նյութով կանդրադառնամ, դրա  համար  չեմ  ծավալվում: Ամեն  դեպքում հայերին  վայել  չի  այս  ամենը:
  • Շարունակենք  copy-ների  շաքը: Հանրային  հեռուստատեսության  «Հրեշտակների  դպրոց»  և  ռուսական  СТС  հեռուստաալիքի  «Физика  или  Химия»  սերիալները: Դպրոցում  նման  պահելաձևը,, ուսուցիչների  և  աշակերտների  սիրային  հարաբերությունները  և  աշակերտների` բացի  դասերից  ամեն  ինչով  զբաղվելը,  իհարկե  բնորոշ է  ռուսական  դպրոցներին: Դպրոցի  նման  ներկայացումը  միգուցե  նորմալ  է ընդունվում  ռուս  հասարակության  կողմից,  բայց ոչ  հայ:
  • Հ2  «Բնակարան  № 2»  և  ТНТ  «Счастливы  вместе»  սերիալները: Սա  երևի  թե  միակ  copy-ն  էորը թարգմանության  փուլում   անգամ  մեկ  բառի  փոփոխության  չի  ենթարկվել: Պարզապես  ցավալի  է,  որ  սցենարիստը  կարծում  է,  որ  Հայաստանում կան  նման  ընտանիքներ….
  • Շանթ TV  «Գերդաստանը»  և  СТС  «Воронины»: Սա  ամենաթարմ  copy-ն  է  մեր  հեռուսաեթերում,  բայց  ինչպես  և  մյուսները  ոչ  մի  կապ  չունի հայերի  հետ:
Այս  ամենը  մեր  COPY- PAST  հեռուստաինդուստրիայի ընդամենը  մի փոքր  մասնիկն  էր:  Պարզապես  ցավալի է, որ  մենք  չենք  կարողանում մերը  ստեղծել: Թարգմանելիս  էլ  անգամ  չենք  փորձում  կամ  էլ  միգուցե  չենք  կարողանումմ գոնե  մի փոքր  հայեցի դարձնել:
Շարունակելի…..

0 коммент.:

Отправить комментарий

Featured
Most Popular
Featured

Follow

Videos