03.12.2012

Հենց այսպես էլ ապրում ենք Ֆեյսբուքում...


Արեւմտյան երկրներում մարդը, իր մասին պատմելու փոխարեն, տալիս է սեփական բլոգի կամ որևէ սոցիալական ցանցում իր էջի հասցեն, որտեղ ներառված են նրա քաղաքական հայացքները, անձնական մոտեցումներն այս կամ այն խնդրին: Արեւմտյան մարդուն շրջապատողներն առավել մեծ հետաքրքրությամբ կարդում են իրենց ընկերոջ բլոգը, քան հետեւում ամենօրյա լրատվությանը:
Այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ նույն միտումները նկատվում են մեզ մոտ: Մենք նույնիսկ մեր ամենամոտ ընկերների մասին ավելի շատ բան ենք իմանում սոց. ցանցերից, քան իրական շփումներից: Դժվար չէ տեսնել, որ ինտերնետի վիրտուալ աշխարհը փորձում է ապրել իր կանոնների համաձայն, չնայած դրա գործունեության ոլորտները բավական ճիշտ կրկնօրինակում են իրական աշխարհը:
Ինտերնետում կա սեփական քաղաքականությունը, կրիմինալը, արվեստը, բիզնեսը և այլն, նրան հատուկ են մարդկային շփման բոլոր դրսևորումները` անկախ նրանից, թե ինչ ձև են դրանք ընդունում: Վիրտուալ շփման գլխավոր առանձնահատկությունը կապված է յուրահատուկ հարաբերությունների հետ , որոնց մեջ են գտնվում հաղորդագրություններ ուղարկողները և ստացողները, և այն դերերի հետ, որ նրանք վերցնում են իրենց վրա:  Իսկ դերերը բավականին հետաքրքիր են: 
Աշխատանքի բերումով օրվա մեծ մասը անցկացնելով Ֆեյսբուքում`մի փոքր դիտարկում եմ անցկացրել Ֆեյսբուք սոցիլական ցանցի օգտվողների շրջանում և առանձնացրել եմ դերեր կամ ավելի ճիշտ տիպեր, ըստ որոնց կարելի է դասակարգել ցացնցի «քաղաքացիներին» :)
Եվ այսպես`
1. Դժվարանում եմ այս տիպին անվանում տալ: Դրանք մարդիկ են, ովքեր Ֆեյսբուքում են միայն :) սմայլիկ դնելու, LOL, axaxax  գրելու համար, այսինքն մարդիկ, ովքեր այսպես ասած` հումոր գնահատողներ են :
2. Սոց. ցանցերի «թաքնված» օգտատերերը: Այս տիպը ամենից հաճախ հանդիպողներից է: Նրանք մարդիկ են, ովքեր երբեք ոչ մի բան չեն գրում, ոչ մի հղումով չեն կիսվում: Բայց միշտ չգիտես որտեղից հայտնվում են ու լայքում են քո բոլոր գրած ստատուսները, տեղադրած նյութերը:
3. «Լայքիչներ». Վստահ եմ հիմա բոլորդ ՄԵԿԻՆ հիշեցիք ու բոլորդ էլ նույն մարդուն :DDDD Ֆեյսբուքում կա մարդու մի տիպ, ով լայքում է ամեն ինչ, լայքում է բոլորին, լայք, լայք...կապ չունի նյութը ինչի մասին էր, ստատուսը իրեն էր ուղաված, թե չէ: Ու ամենածիծաղելին այն է, որ այս լայքիչները, ստատուսը լայքում են գրվելուց 1 վայրկյան հետո, երբ դեռ մի բառը անգամ չեն կարդացել :) 
4. Ֆեյսբուքի «աքաղաղներ»: Մարդիկ, ովքեր ամենից վաղ են արթնանում և բարի լույս են մաղթում իրենց դեռ քնած կամ էլ արդեն արթուն ընկերներին: Եվ այդպես ամեն օր....
5. Ֆեյսբուքի «դեմք»: Մարդ, ով ունի 5000-ը անց ընկերներ (ու ինչպես է դա նրան հաջողվել, չգիտի ոչ ոք), այդ ընկերները մեկը մյուսի հետ կապ չունեն, հաճախ նաև կապ չունեն հենց իր`օգտատիրոջ հետ: Նրա բոլոր ստատուսները ու գրառումները ունեն 500-ից ավել լայք ու քոմենթ: Նրա բոլոր նկարների տակ գրված է «դու վերջն ես կյանքս...» :)
6. «Ստատուսագողեր»` մարդիկ, ովքեր երբեք իրենց սեփական մտքերը չեն արտահայտում, և ինչ կարիք կա ուղեղը ծանրաբեռնելու, ընկերները գրում են, իրենք էլ կիսվում են այդ ստատուսով: Նրանց բառապաշարը սահմանափակվում է` համաձայն եմ, լավ էր ասված, ինչ լավն էր... բառերով:
7. «Դրամայի հերոսներ» կամ «կյանքից հոգնածներ»: Այս մարդիկ իրենց կյանքը իսկական դրամա են համարում, ամբողջ օրը թախծոտ ու արցունքախառը գրառումներով են լցնում իրենց պատը...Նրանք դժբախտ են, միայնակ, լքված, տառապում են անպատասխան սիրուց, դավաճանված են: Եվ չգիտես ինչու, այս խեղճ մարդկանց բոլոր դժբախտությունները միանգամից են այցելում: Բավական է միայն գրել. «Հոգնել եմ...» և սկսվում են քոմենթները`ինչի՞ց արևս,  Լիլ ինչ ա՞ եղել, կյանքս դու մենակ չես...Բայց մեր հերոսը միայնակ է մնում իր դժբախտության մեջ ու չի պատասխանում ոչ մեկի քոմենթին...
8. «Լրաբեր լրատվական» : Մարդիկ, ովքեր իրենց սուրբ պարտականություն են համարում ձեզ տեղյակ պահել աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մասին: Եվ նրանց չի հետաքրքրում, որ եթե դա ձեզ հետաքրքրի դուք լրատվական կայք կմտնեք, ոչ թե Ֆեյսբուք:
9. «Խաղամոլ»: Ձեր այն ընկերները, ովքեր հերիք չի առավոտից երեկո ձեզ տեղեկացնում են իրենց հաջողությունների, հավաքած միավորների ու շահած մեդալների մասին, դեռ մի բան էլ ամեն վայրկյան ձեզ են հրավիրում իրենց ֆերմաներին միանալու...
10. «Հրավիրատոմսեր» : Այս մարդկանց միակ զբաղմունքը ձեզ միջոցառումների ու ակցիաների հրավիրելն է: Հոգ չէ, որ ձեզ չի հետաքրքրում Քոչարյանի քաղաքական վերադարձը և Սիմոնի վերջին զանգի  party-ն, նրանք սրտաբաց են և ձեզ էլ  հրավիրում :)
11. «Ըմբոստներ» ռուսերեն մի լավ բառ կա`бунтовщики: Այս մարդիկ դեմ են ամեն ինչին և միշտ: 
Նրանք միայն սպասում են մեկը մի բան գրի, որ բոյկոտեն, բողոքեն, քոմենթախեղդ անեն, կռվեն, չհամաջայնվեն և վերջում էլ հեռանան «երկիրը երկիր չի» արտահայտությամբ:
12. «Ազգայնականներ». Խիստ հայրենասեր ֆեյսբուքցիները, ում մոտ սեփական հայրենասիրությունը սկսել է դրսևորվել ուրիշների իրավունքները չհարգելով: Եթե  իրենք գրում են հայատառ, ուրեմն բոլորը ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ գրել հայատառ, եթե իրենք դեմ են ինչ-որ մեկին կամ ինչ-որ երևույթի, ապա նա, ով դեմ չէ, իրենց թշնամին է: Բայց ասեմ, այս մարդիկ իրականում հայրենասեր չեն, ավելի հայրենասեր է նա, ով ամեն վայրկյան չի գոռում իր հայրենասիրության մասին, Նժդեհի նկարներով իր էջը չի ողողում,  բայց հարգում է իր հայրենակցի իրավունքները թեկուզ վիրտուալ տարածքում....
13. «Անդարդ աղջիկներ»: Այս տիպը միայն աղջիկներին է վերաբերվում: Աղջիկներ, ում համար Ֆեյսբուքը սկսվում է «Ստատուսներ» խմբից և ավարտվում ` «Ты - моё, я - твоё»  խմբերի նկարները շեյր անելով....
14. Եվ վերջում էլ ես ու իմ նման մարդիկ, ով ոչ մի տիպին չէր պատկանում :) կամ էլ ամեն տիպից մի քիչ մի քիչ :)
...Եթե դուք ձեզ կամ ձեր ընկերներին տեսաք այս գրառման մեջ, ուրեմն դասակարգումս հաջողված էր ;)

0 коммент.:

Отправить комментарий

Featured
Most Popular
Featured

Follow

Videos